Անտոնիա-Ռոզա Լորա Թոմաս (անգլ.՝ Antonia Laura Thomas, նոյեմբերի 3, 1986(1986-11-03)[1], Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, առավել հայտնի է «Թափթփուկներ» հեռուստասերիալում խաղացած Ալիշայի դերով։ 

Անտոնիա Թոմաս
Ծնվել էնոյեմբերի 3, 1986(1986-11-03)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԼուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Անտոնիա Թոմասը մեծացել է Լոնդոնում։ Մանկության տարիների զբաղվել է գեղանկարչությամբ։ Բրիստոլում՝ «Բրիստոլի թատերական ուսումնարան»-ում, սովորել է որպես բակալավր[2][3]։

Մրցույթներից մեկից հետո Թոմասին հաջողվել է տեղ ստանալ «Լոնդոնի արվեստի համալսարան»-ում։ Սակայն Անտոնիան հասկացել է, որ նկարչի կյանքը իր համար չէ և վերաորակավորվել է որպես դերասանուհի։ 2001 թվականին մտել է «երիտասարդների ազգային թատրոն» թատերախումբ[4] և նրա հետ շրջագայել արտասահմանում։

Կարիերա խմբագրել

2006-2009 թվականներին Թոմասն ապրել է Բրիստոլում, որտեղ սովորել է Լոուրենս Օլիվիեի հիմնած «Օլդ Վիկ» թատերական դպրոցում։ Հեռուստատեսությամբ առաջին դերը ստացել է 2009 թվականին «Թափթփուկներ» հեռուստասերիալում[5]։ Անտոնիային բաժին է հասել գլխավոր դերերից մեկը։ «Թափթփուկներ»-ը դարձել է տարվա հայտնություն, իսկ առաջնելութային շրջանում որպես լավագույն դրամատիկական սերիալ նվաճել է BAFTA մրցանակը։ 2010 թվականին Թոմասը երկրորդական հեռուստատեսային դերեր է ստացել «Անդունդ» և «Սթենլի պարկ» մինի-սերիալներում, որոնք պիլոտային սերիայից հետո դադարել են գոյություն ունենալ։ 2012 թվականին թողարկված «Ծուլության ութ րոպե» կատակերգությունում Անտոնիան կատարել է գլխավոր դերերից մեկը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 հֆ Սթենլի Պարկ Stanley Park Սեդի
2010 ս Անդունդ The Deep Մեդդի
2010 ֆ Ծուլության ութ րոպե 8 Minutes Idle Ադրիենա
2013 ֆ Արևի շողը Լիթի վրա Sunshine on Leith Իվոն
2013 ֆ Ողջու՛յն, Քարթեր Hello Carter Միշա
2014 ֆ Կայծ Scintilla Շթեյնման
2014 ֆ Օդ Air Ալեք
2014 ս Ֆլեմինգ Fleming երգչուհի
2014 ս Փոխադրողը Transporter: The Series Ֆերարա
2014 ֆ Հյուսիսային հոգի Northern Soul Անժելա
2015 հֆ Տապանը The Ark Սաբա
2015 ս Հրացանակիրները The Musketeers Սամարա Ալամար
2016 ս Հերբերտ Ուելսի մղձավանջային աշխարհները The Nightmare Worlds of H.G. Wells Իզաբել
2017-մեր օրեր ս Լավ բժիշկը The Good Doctor բժիշկ Քլեր Բրաուն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2012 թվականին նկարահանվել է Քոլդփլեյ խմբի «Charlie Brown» երգի տեսահոլովակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. by ScreenTerrier (2009 թ․ նոյեմբերի 25). «Misfits star Antonia Thomas». creenterrier.blogspot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  3. «Antonia Thomas E4's Misfits: Exclusive Interview». ohnotheydidnt.livejournal. November 25th, 2010,.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «National Youth Theatre». nyt.org.uk.
  5. BY MORGAN JEFFERY (2016 թ․ ապրիլի 15). «E4 commissions new teen superhero comedy». digitalspy.