Թոմաս Ադամս (անգլ.՝ Thomas Adams, մայիսի 4, 1818(1818-05-04)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 7, 1905(1905-02-07)[1]), 19-րդ դարի ամերիկացի գիտնական և գյուտարար (մայիսի 4, 1818 - փետրվարի 7, 1905)։ Նա համարվում է մաստակի արդյունաբերության հիմնադիրը։ Այդ մտահղացումն առաջացել է այն ժամանակ, երբ Թոմասն աշխատում էր Մեքսիկայի նախկին նախագահ Անտոնիո Լոպես դե Սանտա Աննայի մոտ որպես քարտուղար։ Սանտա Աննան հաճախ ծամում էր բնական խեժ, որը կոչվում է չիքլ[2]։ Ադամսը սկզբում փորձում է ձևափոխել խեժը կաուչուկի։ Սակայն փորձը անհաջողության է մատնվում, և նա չիքլից մաստակ է ստանում և անվանում այն չիքլեսթ, որը մինչև օրս արտադրվում է[3]։

Թոմաս Ադամս
Ծնվել էմայիսի 4, 1818(1818-05-04)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 7, 1905(1905-02-07)[1] (86 տարեկան)
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգիտնական և գյուտարար
ԵրեխաներThomas Adams Jr.?
 Thomas Adams (chewing gum maker) Վիքիպահեստում
1919 Ադամսի մաստակ

Նախքան նրա ժամանակակից զանգվածային մաստակի արտադրման գյուտը, կային շատ այլ մաստակների օրինակներ։ Առաջին անգամ խեժը հայտնաբերվել է Ֆինլանդիայի բնակավայրերում 5000 տարի առաջ։ Այդ հեռավոր ժամանակներում, շատ հին մշակույթներ (ացտեկներ, հին հույներ և եգիպտացիներ) օգտագործում էին մի քանի տեսակի մաստակներ, որպես բերանի թարմացնող միջոց և որպես բժշկական լրացուցիչ պարագա։

Առաջին համատարած մաստակի օգտագործումը ժամանակակից քաղաքակրթության կողմից եղել է 1800 -ական թվականների սկզբին, երբ անգլիական բնակավայրերը բնիկ ամերիկացիներից վերցրեցին ծամելու հմտությունը։ Մի քանի գյուտարարներ սկսեցին մաստակ վաճառել։ Նախնական հաջողությունից հետո, Թոմաս Ադամսը որոշում է մեծացնել իր բիզնեսը։ Նա հիմնադրում է մի փոքր արտադրամաս, որտեղ աշխատանքի է վերցնում քառասուն աղջիկների և մաստակ արտադրելու արտոնագիր է ձեռք բերում։ Նրա բիզնեսը բավականին աճ ունեցավ և շուտով նա խփեց մի քանի մեծ ուղենիշեր։ 1871 թվականին Ադամսը պատրաստեց աշխարհում առաջին հաճելի համ ու հոտ ունեցող մաստակը և անվանեց այն «Բլեք Ջեք» ։

1888 թվականին նրա մաստակի գործակալությունը վաճառքի հանեց իր համով-հոտով «Բլեք Ջեք» և «Տուտտի - ֆռուտտի» մաստակները։ Հաջորդ տարի նա ձևավորեց նոր կազմակերպություն «Ամերիքան չիքլ քոմփանի» անվամբ, որը մտավ վեց ամենախոշոր ամերիկյան մաստակների արտադրությունների ցանկում։

Այսօր ամերիկացիները տարեկան 195 միլիոն ֆունտ են ծախսում մաստակի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/160985/
  2. http://query.nytimes.com/mem/archive-free/pdf?res=9A06E6D7163DE733A2575BC0A9649C946497D6CF
  3. «Staten Island on the Web: Famous Staten Islanders». New York Public Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադամս» հոդվածին։