Թոբիաս «Թոբի» Լյութկե (գերմ.՝ Tobias Lütke, 1981[2], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կանադացի միլիարդատեր ձեռներեց։ Համարվում է Օտտավա քաղաքում տեղակայված Shopify կազմակերպության հիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը[3][4][5][6]։ Թոբին «Ruby on Rails» ֆրեյմվորքի հիմնական թիմի անդամ է։ Հիմնել է մի շարք ազատ օգտագործման գրադարաններ, որոնցից մեկն է «Active Merchant»-ը[7]։

Թոբիաս Լյութկե
Tobias Lütke
Tobias Lütke, Shopify
Ծնվել է1981(1981)
ԾննդավայրԿոբլենց, Գերմանիա
ԱզգությունԿանադացի
Կարողություն$2.8 միլիարդ (2019, հոկտեմբեր)[1]
ՄասնագիտությունՁեռներեց
ԱշխատանքԳլխավոր գործադիր տնօրեն Shopify կազմակերպությունում
ԱշխատավայրShopify?
ԱմուսինՖիոնա ՄըքԿին
Երեխաներ3
Կայքtobi.lutke.com
 Tobias Lütke Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Լյութկեն ծնվել է 1981 թվականին Գերմանիայում[8]։ Վեց տարեկան հասակում մանուկ Թիբիի ծնողները նրան նվիրել են «Schneider» գունավոր անձնական համակարգիչ[9][10]։ 11-ից 12 տարեկան հասակից ապագա ձեռներեցը կրկնօրինակել է իր սիրելի խաղերի կոդերը և կատարելագործել համակարգչի սարքախումբը։ Լյութկեն դուրս է մնացել դպրոցից և միացել Կոբլենցեր Կարլ-Բենզ դպրոցի կողմից կազմակերպվող ծրագրավորման դասընթացին[11][12]։ 2002 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Կանադա[9][11]։

Կարիերա խմբագրել

2004 թվականին Լյութկեն ծնողների հետ համատեղ ստեղծել է «Snowdevil» սնոուբորդների առցանց խանութը[5][13][14]։ Լյութկեն կայքի համար կառուցել է նոր էլեկտրոնային առևտրի հարթակ՝ օգտվելով «Ruby on Rails»-ից[12][15][16]։ Որոշ ժամանակ անց «Snowdevil»-ի հիմնադիրներն ընկերության առաջնային նպատակ դարձրեցին էլեկտրոնային առևտրի զարգացումը, ինչի արդյունքում 2006 թվականին ստեղծվեց «Shopify»-ը[17][18][19]։

2014 թվականի նոյեմբերին «The Globe and Mail» ամսագիրը Թոբի Լյութկեին անվանել «Տարվա լավագույն գլխավոր գործադիր տնօրեն»[20][21]։

2019 թվականին Թոբին 1,000,001 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել «Team Trees» բնապահպանական միջոցառմանը, որը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պահպանում է ամենախոշոր նվիրաբերության կարգավիճակը[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Forbes profile: Tobi Lutke». Forbes. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. ԿայքէջCanadian Museum of Immigration at Pier 21.
  3. «Episode: 375: Tobias Lutke - Founder & CEO of Shopify». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  4. «First family of Shopify to restore Opinicon resort». 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 «Fluke and luck: Shopify's co-founder profited from both». 2012 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Founder to CEO: Tobias Lutke, Shopify». 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Tobias Lutke, CEO, Shopify at Business of Software 2011». 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  8. «Schulversager, Programmier-Genie, Milliardär». 2018 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. 9,0 9,1 «Our Canadian CEO of the year you've probably never heard of». 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Ich war ein miserabler Schüler». 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 «Shopify: Koblenzer revolutioniert Onlineshops». 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  12. 12,0 12,1 «Against the Grain» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  13. «Q&A with Tobias Lütke of Shopify». 2010 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Finding Business Motivation in Industry Leaders». 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Shopify picks up $7M in venture funding». 2010 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Top 5 Keys to Shopify's Success – an Interview with Tobias Lutke». 2010 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  17. «FASTEST GROWING COMPANIES: #1 - Shopify». 2010 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  18. «Zwei Deutsche mischen Kanadas Gründerszene auf». 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
  19. «Shopify auf der Überholspur». 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  20. «Shopify's Tobias Lutke Crowned CEO of 2014». 2014 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  21. Knowlton Thomas (2014 թ․ նոյեմբերի 27). «Tobias Lutke Crowned CEO of 2014». Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  22. https://teamtrees.org/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբիաս Լյութկե» հոդվածին։