Թինդուֆ (բերբերերեն՝ Tinduf, արաբ․՝ تيندوف‎‎), քաղաք Ալժիրի հարավ-արևմուտքում։ Համանուն վիլայեթի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Tindouf تندوف 3.jpg
ԵրկիրԱլժիր Ալժիր
Հիմնադրված է1852 թ.
Մակերես70 009 կմ²
ԲԾՄ400±1 մետր
Բնակչություն45 610 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ37000
##Թինդուֆ (Ալժիր)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

 
Թինդուֆ օազիս, 1880 թվական

Թինդուֆ քաղաքը կառուցվել է 1852 թվականին՝ թաջականտ ցեղի կողմից, մեկուսացված օազիսի կողքին։ 1895 թվականին ավերվել է սախրավական ռեգիբատ ցեղի կողմից, ընդ որում թաջականտ ցեղը վտարվել է տարածաշրջանից։ Քաղաքը ամայացած է մնացել մինչև 1934 թվականը՝ ֆրանսիական զորքերի այստեղ ժամանելը։

1962 թվականին՝ Ալժիրի անկախացումից հետո, քաղաքը ակտիվորեն կառուցապատվել և զարգացել է։ Տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի. այստեղ են գտնվում ալժիրյան ռազմաբազաները։

Քաղաքի մերձակայքում տեղակայված է Արևմտյան Սահարայից փախստականների չորս ճամբար, որտեղ բնակվում է ավելի քան 170 հազար մարդ[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Թինդուֆը գտնվում է Մավրիտանիայի և Մարոկկոյի սահմաններից ոչ հեռու՝ Բեշարից մոտ 720 կմ հարավ-արևմուտք՝ Ադրարից 770 կմ արևմուտք՝ Թամանրասետից 1475 կմ հյուսիս-արևմուտք՝ երկրի մայրաքաղաք Ալժիր քաղաքից 1460 կմ հարավ-արևմուտք։

ԲնակչությունԽմբագրել

Բնակչությունը՝ 45 610 մարդ (2008)[1][3]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75,0 % (տղամարդկանց շրջանում` 79,7 %, իսկ կանանց շրջանում` 70,1 %)[4]։

ՏրանսպորտԽմբագրել

Քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Թինդուֆ օդանավակայանը, որը կանոնավոր չվերթներ է սպասարկում երկրի մայրաքաղաք, Ալժիր քաղաք, ինչպես նաև տեղական և միջազգային մի շարք այլ չվերթներ[5]։ Թինդուֆը ավտոմոբիլային ճանապարհով կապվում է Բեշարի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Tindouf (Tindouf, Tindouf, Algeria) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
  2. Западная Сахара. Преданная независимость. Regnum, 2007 Archived 2013-12-03 at the Wayback Machine., стр. 12
  3. «Population: Béchar Wilaya» (ֆրանսերեն)։ Office National des Statistiques Algérie։ Վերցված է 10 May 2013 
  4. «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence .» (ֆրանսերեն)։ Office National des Statistiques Algérie։ Վերցված է 10 May 2013 
  5. «Tindouf Airport»։ OurAirports։ Վերցված է 10 May 2013