Թինաթին Դալաքիշվիլի

դերասան

Թինաթին (Թինա) Դալաքիշվիլի (փետրվարի 2, 1991(1991-02-02), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասանուհի և մոդել։

Թինաթին Դալաքիշվիլի
Ծնվել էփետրվարի 2, 1991(1991-02-02) (33 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
ԸնտրանիStar?, Abigail? և Պատանդներ (ֆիլմ, 2017)

Կենսագրություն խմբագրել

Թինաթին Դալաքիշվիլին ծնվել է 1991 թվականի փետրվարի 2-ին, Թբիլիսիում։ Նրա անունը վրացերենից թարգմանաբար նշանակում է «արևային շող»[1]։ Մասնագիտությամբ լանդշաֆտային դիզայներ է։ Դերասանական կրթություն չի ստացել։

17 տարեկանում սկսվել է Թինաթինի մոդելային գործունեությունը։ Նա նկարահանվել է գովազդային մի քանի հոլովակներում, որտեղ նրան նկատել են վրացական կինոյի ռեժիսորները։ Խաղացել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում։ 2010 թվականին առաջին անգամ հանդես է եկել լիամետրաժ ֆիլմում՝ Դաթո Բորչխիձեի «Եղանակ» թրիլլերում։ Ճանաչում բերել է նրան Լեսյայի դերը Ռևազ Գիգինեիշվիլիի «Սեր շեշտադրությամբ» ռոմանտիկ կատակերգությունում։ Դալաքիշվիլին նախագծում հայտնվել էր փաստացիորեն վերջին րոպեին, քանի որ սկզբնապես Լեսյայի դերը պետք է խաղար Օքսանա Ակինշինան[2][3]։

Գիգինեիշվիլիի ֆիլմում նրան նկատել է ռեժիսոր Աննա Մելիքյանը, որը անձամբ ժամանել է Վրաստան՝ ծանոթանալու երիտասարդ դերասանուհու հետ[4]։ Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմում Թինան խաղացել է գլխավոր դերը[5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2010՝ Եղանակ՝ Էլե
  • 2011՝ Իմ կնոջ ընկերուհիները՝ Անուկի
  • 2012՝ Սեր շեշտադրությամբ՝ Լեսյա
  • 2014՝ Թբիլիսի, ես սիրում եմ քեզ՝ Նինի
  • 2014՝ Աստղ՝ Մաշա
  • 2016՝ Քառյակ՝ Պոլինա
  • 2017՝ Պատանդներ՝ Աննա
  • 2017՝ Սիրո մասին։ Միայն մեծահասակների համար՝ Տատյանա[7]
  • 2017՝ Յանա+Յանկո՝ Զլատա
  • 2019՝ Էբիգեյլ՝ Էբիգեյլ Ֆոսթեր[8]

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • «Եվրասիա» միջազգային X կինոփառատոն՝ «Աստղ» ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար («Աստղ»)[9]
  • Օդեսայի միջազգային V կինոփառատոն՝ «Փայլուն դերասանական խաղի համար» հատուկ մրցանակ («Աստղ»)[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 5 самых ярких грузинских актрис, которых особенно любят в России
  2. Творческий путь Тинатин Далакишвили
  3. Тинатин Далакишвили забрала роль у Оксаны Акиньшиной
  4. «Тинатин Далакишвили: «Самым сложным было одиночество»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  5. Тина Далакишвили, которая хорошо играет плохих актрис
  6. Девушка недели: Тина Далакишвили
  7. «Рецензия на фильм «Про любовь. Только для взрослых»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  8. Тинатин Далакишвили: «В воображении получается даже круче, чем потом на экране»
  9. На кинофестивале «Евразия» удалось услышать о свободе творчества
  10. Зрители выбирают израильскую армию

Արտաքին հղումներ խմբագրել