Թինաթին Գուրչիանի
Թինաթին Գուրչիանի (վրաց.՝ თინათინ გურჩიანი, Թբիլիսի), վրացի կինոռեժիսոր։
Թինաթին Գուրչիանի თინათინ გურჩიანი | |
---|---|
Ծննդավայր | Թբիլիսի |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ազգություն | վրացի |
Կենսագրություն
խմբագրելԹինաթին Գուրչիանին ծնվել է Թբիլիսիում։ Նկարչություն, պար և հոգեբանություն է ուսանել Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում, այնուհետև սովորել է Ալբերտ-Լյուդվիգի Ֆրայբուրգի համալսարանում (Գերմանիա), Գրացի համալսարանում (Ավստրիա)։ 2010 թվականին ավարտել է Պոտսդամ-Բաբելսբերգի (Գերմանիա) Քոնրադ Վոլֆ համալսարանի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը։ 2007 թվականին արժանացել է DAAD կազմակերպության՝ արտասահմանցի ուսանողների համար սահմանված մրցանակին՝ կինոյում գեղարվեստական և սոցիալական դիրքորոշման համար[1][2]։
Ֆիլմեր
խմբագրել- Կիրակին Բեռլինում (2003, կարճամետրաժ)
- Պահ (2004, կարճամետրաժ)
- Մարդասպանը (2005, կարճամետրաժ)
- Կանանց դիմանկարներ (2006, կարճամետրաժ)
- Հոգիների ժամանակը (2007, կարճամետրաժ)
- Սքսվագան, դո՞ւրս (2011)
- Ամեն ինչ անհետացնող մեքենան (2012)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Թինաթին Գուրչիանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Tinatin Gurchiani». Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին. Վերցված է 2015-10-27-ին.