Ամեն ինչ անհետացնող մեքենան

Ամեն ինչ անհետացնող մեքենան (վրաց.՝ მანქანა, რომელიც ყველაფერს გააქრობს), 2012 թվականին ռեժիսոր Թինաթին Գուրչիանիի նկարահանած վրացական ֆիլմ[1]։

Ամեն ինչ անհետացնող մեքենան
ԵրկիրՎրաստան
Գերմանիա
Թվական2012
Լեզուվրացերեն
ՌեժիսորԹինաթին Գուրչիանի
ՊրոդյուսերԹամար Գուրչիանի
Սցենարի հեղինակԹինաթին Գուրչիանի
ՕպերատորԱնդրեաս Բերգման
ԵրաժշտությունՄահան Մոբաշերի
Մարիան Մենթրափ
Հնչյունը` Միխալ Կրայչոկ
Տևողություն97 րոպե
IMDbID 2551618

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում[2]։

Սյուժե խմբագրել

Վրաստան, 2011 թվական։ Ռեժիսորը պետք է 15-ից 23 տարեկան դերակատարներ ընտրի իր ֆիլմի համար։ Որոնումները նրան բերում են տարբեր վայրեր՝ գյուղեր և քաղաքներ։ Շատերն են արձագանքում. ոմանք շահագրգռված են ֆիլմի մասնակցելու, մյուսները պատրաստ են հաղորդակից դարձնելու իրենց հուզական պատմություններին… Նրանք, ովքեր ապացուցում են, որ բավականաչափ հետաքրքիր են, ռեժիսորը հետևում է մի շարք դրամատիկ իրավիճակներում։ Ֆիլմը պատմում է, թե ինչ բարդ և գեղեցիկ է կյանքը, երբ երազում ես հերոս դառնալ։ Գլխավոր կերպարները ապրում և երազում են այս հերոսականությունը՝ թե՛ փախչելով իրականությունից, թե՛ դիմագրավելով այդ իրականությանը։ Նրանք հասուն են և միաժամանակ շատ երիտասարդ. դեռ նոր են սկսում կյանքը։ Բայց բոլորին էլ միավորում է փնտրտուքի պոեզիան։

Մրցանակներ խմբագրել

  • Լավագույն վրացական ֆիլմ, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն, Վրաստան, 2012 թ.
  • Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի լավագույն ռեժիսորական աշխատանք, Սանդենս միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2012 թ.
  • Լավագույն վավերագրական ֆիլմ, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Բուլղարիա, 2013 թ.
  • Լիամետրաժ և միջին տևողության ֆիլմերի միջազգային մրցույթի ավագույն վավերագրական ֆիլմ, «Այս ամենը ճիշտ է» միջազգային կինոփառատոն, Բրազիլիա, 2013 թ.
  • Կինեմատոգրաֆիստների մրցանակ, Hot Docs միջազգային կինոփառատոն, Տորոնտո, Կանադա, 2013 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թինաթին Գուրչիանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Ամեն ինչ անհետացնող մեքենան» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել