Թիմիմուն (արաբ․՝ تيميمون‎‎), քաղաք և համայնք Ալժիրի կենտրոնական մասում՝ Ադրադ վիլայեթում։ Թիմիմուն շրջանի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Թիմիմուն
ԵրկիրԱլժիր Ալժիր
ԲԾՄ288±1 մետր
Բնակչություն33 060 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ01001
Թիմիմուն (Ալժիր)##
Թիմիմուն (Ալժիր)

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Թիմիմուն համայնք

Քաղաքը գտնվում է վիլայեթի հյուսիսային մասում՝ Սահարայի հյուսիս-արևմուտքում գտնվող օազիսներից մեկի տարածքում՝ Ալժիրի մայրաքաղաքից մոտ 862 կմ դեպի հարավ-արևմուտք (SSW)։ Ծովի մակարդակից ունի 279 մետր բացարձակ բարձրություն[2]։ Թիմիմուն համայնքը սահմանակից է Թիներկուկ, Աուգրուտ, Ուլեդ Այսա, Ուլեդ Սաիդ և Հասսի էլ Գարա (Գարդայա վիլայեթ) համայնքներին։ Տարածքը կազմում է 9936 կմ²։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում)։ Տարվա ընթացքում տեղումները գրեթե բացակայում են (միջին տարեկան քանակը՝ 17 մմ)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 24,2 °C է։ Ամենացուրտ ամսվա (հունվար) միջին ջերմաստիճանը 11,8 °C է, իսկ ամենաշոգ ամսվանը՝ (հուլիս) 36,6 °C[3]:

Բնակչություն խմբագրել

2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 33 060 մարդ։ Տղամարդկանց բնակչության մասնաբաժինը կազմել է 50,01 %, իսկ կանանցը՝ համապատասխանաբար 49,99 %[4]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 79,6 %։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 87,5 %, իսկ կանանց շրջանում՝ 71,8 %[5]։ Թիմիմունի բնակիչների 7 %-ը բարձրագույն կրթություն է ունեցել, իսկ 19,3 %-ը՝ միջնակարգ կրթություն[6]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով անցնում է N 51 ազգային ավտոճանապարհը։ Թիմիմունից հարավ-արևմուտք գտնվում է համանուն օդանավակայանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Timimoun (Commune, Adrar, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. «Timimoun» (անգլերեն). GeoNames. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  3. «Climate: Timimoun» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  4. «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (PDF) (ֆրանսերեն). Office national des statistiques.
  5. «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմիմուն» հոդվածին։