Թիմե (նորվ.՝ Time), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Բրյունե քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Նյունորսկը։ Զբաղեցնում է 183.43 կմ² տարածք[2]։

Picto infobox map.png
Թիմե
նորվ.՝ Time

Զինանշան
Time komm.svg
Time komm.svg
Time kyrkjestad.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնԲրյունե
Հիմնական լեզուՆյունորսկ
Բնակչություն18 916 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք183.43
NO 1121 Time.svg
Սահմանակցում էՍաննես, Էսդալ, Բերկրեյմ, Հո և Կլեպ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1121
time.kommune.no
Թիմե կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Թիմեի զինանշանըԽմբագրել

Թիմե կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է սպիտակ թռչուն՝ ի պատիվ կոմունայի գեղեցիկ բնության մեջ բնակվող թռչունների, հատկապես՝ հոպոպի[2]։

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Թիմե կոմունայում բնակվում է 18 572 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը կայուն աճ է գրանցել[2]։

ՏնտեսությունԽմբագրել

Թիմե կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է։ Իր գեղեցիկ բնության շնորհիվ կոմունան գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, հատկապես՝ թռչուններ դիտարկողներին և լուսանկարողներին։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.ssb.no/statbank/table/07459/Statistics Norway, 2020.
  2. 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. pp. 139–142.

Արտաքին հղումներԽմբագրել