Թիբոր Սամուելի
Թիբոր Սամուելի (հունգ.՝ Tibor Szamuely, դեկտեմբերի 27, 1890[1], Նյիրեդխազա, Հունգարիա[2][3] - օգոստոսի 2, 1919[2], Լիխտենվյորտ, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), հունգարացի լրագրող, քաղաքական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) հիմնադիրներից, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ (1908), 1913 թվականից սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական, օրգան «Նեպսավա» թերթի աշխատակից։
Թիբոր Սամուելի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1890[1] |
Ծննդավայր | Նյիրեդխազա, Հունգարիա[2][3] |
Մահացել է | օգոստոսի 2, 1919[2] (28 տարեկան) |
Մահվան վայր | Լիխտենվյորտ, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Jolán Szilágyi?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | People's Commissar? |
Կուսակցություն | Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
![]() |
1914 թվականին զորակոչվել է Ավստրո-Հունգարական բանակ, 1915 թվականին գերի ընկել ռուսական ռազմաճակատում։ Մասնակցել է ՌԿ(բ)կ հունգարական խմբի ստեղծմանը (1918 թվականի մարտ) և 1918 թվականի ձախ էսէռական ապստամբության ճնշմանը Մոսկվայում։ 1919 թվականի սկզբին վերադարձել է Հունգարիա, ընտրվել ՀԿԿ ԿԿ և նրա կենտրոնական օրգան «Վյորյոշ ույշագ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ Հունգարիայի Սովետական Հանրապետության (ՀՍՀ) ժամանակ եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, լուսավորության ժողկոմ, թիկունքի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար։ Լենինի հետ բանակցելու համար 1919 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։ Սպանվել է հակակոմունիստական ազգային-ազատագրական շարժման ուժերի կողմից՝ ավստրիական սահմանն անցնելիս (ՀՍՀ պարտությունից հետո)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Самуэли Тибор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.oocities.org/veldes1/szamuely.html
- ↑ http://budapestposter.com/posters/every-factory-should-have-a-workers-battalion
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 162)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիբոր Սամուելի» հոդվածին։ |