Թերի Ռիդ (անգլ.՝ Terry Reid, նոյեմբերի 13, 1949(1949-11-13), Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ և կիթառահար։

Թերի Ռիդ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTerry Reid
Ծնվել էնոյեմբերի 13, 1949(1949-11-13) (74 տարեկան)
Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք
ռիթմ ընդ բլյուզ
բլյուզ-ռոք
Մասնագիտությունվոկալիստ
կիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլColumbia Records
Atlantic Records
ABC Records
Capitol Records
ԿրթությունSt Ivo School?
Կայքwww.terryreid.com
 Terry Reid Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիդն իր երաժշտական կարիերան սկսել է 15 տարեկան հասակում՝ միանալով Պիտեր Ջեյի The Jaywalkers խմբին[1]։ 1966 թվականին խումբը Ալբերտ թագավորական սրահում ելույթ է ունեցել The Rolling Stones-ի համերգի առաջին մասում, որից հետո, The Hollies-ի Նեշ Գրեմի միջոցով, նրանք պայմանագիր են կնքել Columbia Records-ի հետ։ «The Hand Don’t Fit the Glove» սինգլը ունեցել է չափավոր հաջողություններ հիթ-շքերթներում, բայց այս պահին խումբն արդեն կազմալուծվել է։

Թերի Ռիդը սկսել է իր սոլո կարիերան և հենց առաջին «Better By Far» սինգլով (ձայնագրվել է պրոդյուսեր Միկի Մոստի հետ) մտել է հիթ-շքերթներ։ Ռոք լսարանին նա հայտնի է դարձել 1968 թվականին, երբ Cream խմբի հետ ձեռնարկեց ամերիկյան շրջագայություն։ Նա իր վերջին համերգը նվագել է Miami Pop Festival-ում և ուժեղ տպավորություն է թողել երաժշտական մամուլում, որից հետո մի քանի անգամ շրջագայել է Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ Jethro Tull-ի և Fleetwood Mac-ի հետ։

Ջիմի Փեյջը հետաքրքրվել է Ռիդի աշխատանքով։ The Yardbirds-ի կազմալուծումից հետո նա առաջարկել է Ռիդին դառնալ իր նոր խմբի մենակատարը։ Ռիդը հրաժարվել է՝ վկայակոչելով պայմանագրային պարտավորությունները, բայց առաջարկել է ուշադրություն դարձնել Բիրմինգհեմի երիտասարդ վոկալիստ Ռոբերտ Պլանտին՝ այդպիսով նշանակալից դեր ունենալով Led Zeppelin-ի կազմի ձևավորման գործում։ Ավելի ուշ, նման իրավիճակում, Ռիդը հրաժարվել է փոխարինել Ռոդ Էվանսին Deep Purple-ում՝ տեղը զիջելով Յան Գիլլանին։

Ռիդի առաջին Bang, Bang You’re Terry Reid ալբոմը (1968) մտել է ամերիկյան Top 200[2], բայց, որքան էլ տարօրինակ է, Բրիտանիայում ընդհանրապես չի թողարկվել[1]։ Երկրորդը՝ Terry Reid-ը (1969), համարվել է լավագույնը նրա կարիերայում։ Թողարկումից հետո Ռիդը շարունակել է շրջագայությունները` կրկին The Rolling Stones-ի հետ միասին։ 1969 թվականին, Միկի Մոստի հետ բաժանվելուց հետո (ով ցանկանում էր նրան դարձնել լիրիկական բալլադ երգիչ), Ռիդը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 1970 թվականին նա ժամանակավորապես վերադարձել է Անգլիա, որտեղ ելույթ է ունեցել Isle of Wight փառատոնում։

1973 թվականին նա նոր պայմանագիր է կնքել Atlantic Records-ի հետ և թողարկել է River ալբոմը (ձայնագրվել է պրոդյուսեր Էդի Օֆֆորդի կողմից), որը լավ է ընդունվել քննադատների կողմից, բայց վաճառքի առումով հաջող չէր։ Հետագա տարիներին Թերի Ռիդը մի քանի անգամ փոխել է լեյբլները, իսկ 1981 թվականին հեռացել է ակտիվ սոլո գործունեությունից և դարձել նստաշրջանի երաժիշտ։

1991 թվականին Ռիդը վերադարձել է նոր The Drive rսոլո ալբոմով , որը ձայնագրել է պրոդյուսեր Հորն Թրևրի հետ։ «The Whole of the Moon»  սինգլը վաճառքի առումով  հաջողություն չի ունեցել, բայց լայն աջակցություն է ստացել ամերիկյան ռադիոյով։ Այդ ժամանակից ի վեր Ռիդը երբեմն համերգներ է նվագել։

Դիսկոգրաֆիա խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Bang, Bang You’re Terry Reid (1968)
  • Terry Reid (1969) (US: Move Over for Terry Reid)
  • River (1973)
  • Seed of Memory (1976)
  • Rogue Waves (1979)
  • The Driver (1991)
  • Alive (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Richie Unterberger. «Terry Reid biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  2. «Terry Reid Billboard 200». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել