Թերեզա Բլանշար

լեհական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Բալտյուսի տասնյակ կտավների համար որպես մոդել հանդես եկող փարիզցի աղջնակ

Թերեզա Բլանշար (ֆր.՝ Thérèse Blanchard, 1925, Փարիզ, Ֆրանսիա - 1950, Փարիզ, Ֆրանսիա), լեհական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Բալտյուսի (նկարչի իրական անունը՝ Բալտազար Կլոսովսկի դե Ռոլա) տասնյակ կտավների համար 1935-1939 թվականներին որպես բնորդուհի հանդես եկած փարիզցի աղջնակ[1]։ 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին նրա անձը գրավել է հետազոտողների տարբեր երկրներից։ 1998 թվականին լույս է տեսել գերմանական ծագում ունեցող ամերիկացի հետազոտող Սաբինա Ռևալդիի՝ Թերեզա Բլանշարին նվիրված հոդվածը[2]։ Իսպանացի հոգեվերլուծաբան Անա Մարիա Տրուխիլյո դե Շիվերի ատենախոսության գլուխներից մեկի հոդվածը նույնպես նվիրված է աղջկան ու Բալտյուսի՝ աղջկան պատկերող նկարներին[3]։ 2013 և 2017 թվականներին տեղի են ունեցել ցուցահանդեսներ, որտեղ հավաքվել են Բալտյուսի բոլոր հայտնի կտավները, որոնցում պատկերված է եղել Թերեզան[4]։

Թերեզա Բլանշար
ֆր.՝ Thérèse Blanchard
Դիմանկար
Ծնվել է1925
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել է1950
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբնորդ
Բալտյուսի արհեստանոցը Կուր դե Ռոանում, որտեղ ստեղծվել են Թերեզա Բլանշարին պատկերող նկարները

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել