Թեոդորոս Դյուրոն եկեղեցի (Յալթա)

եկեղեցի Յալթայում

Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցի (ռուս.՝ Церковь святого великомученика Феодора Тирона), հունական եկեղեցի Ղրիմի Յալթա քաղաքում։ Յալթայի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա մասին կա 1778 թվականի հիշատակություն։

Թեոդորոս Դյուրոն եկեղեցի
Թեոդորոս Դյուրոն եկեղեցին 1900 թվականի լուսանկարում
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
ՏարածաշրջանՂրիմ
Դավանանքքրիստոնեություն
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Յալթայի և նրա շրջակայքի քրիստոնեական տաճարների ցուցակներում, երբ 1778 թվականին հույները արտաքսվեցին Ղրիմից, հիշատակվում է հունական հնագույն տաճարը՝ Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցին, որը գտնվում էր Վերին Աուտկայում։ 1788 թվականին վերադառնալով իրենց նախկին բնակավայր՝ հույները վերականգնել են այդ ընթացքում ավերված եկեղեցին։ Այն կառուցվել է պետական միջոցներով և հանդիսավորությամբ օծվել 1842 թվականի նոյեմբերի 30-ին։ Եկեղեցու շենքը փայտյա էր[2]։

19-րդ դարի վերջում Աուտկայի բնակչությունը արագ աճում էր, և ավելի ընդարձակ շենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ 1898 թվականին հին եկեղեցին ապամոնտաժվեց և նրա տեղում կառուցվեց նոր շենք։ Նոր եկեղեցու կառուցման գործին ակտիվորեն մասնակցել է ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։ Այս առիթով նա բանակցել և հանդիպել է արքեպիսկոպոս Դմիտրիի հետ։ Նոր շենքը կառուցված է բյուզանդական ոճով[2]։

Եկեղեցին կոչվել է քրիստոնեական սուրբ Թեոդորոսի անունով։ Թեոդորոս Դյուրոնը (հուն․՝ «նոր գրանցված» կամ «նորեկ» զինվոր) կամ Ամասիացին ծնվել է Ամասիայի գյուղերից մեկում՝ քրիստոնեական ընտանիքում։ Շատ վաղ զրկվել է մորից։ Նա շատ ուժեղ երիտասարդ էր, և շրջանի զորահրամանատարը նրան ընդգրկեց իր բանակում։ Ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ հրամանատարը հանգստանում էր, նրա վրա հսկա վիշապօձ է հարձակվում։ Թեոդորոսը, ցատկելով, սրի հարվածով սատկացնում է օձին։ Թեոդորոսը նահատակվել է 306 թվականին[3]։ Դրանք այն ժամանակներն էին, երբ քրիստոնյաները դեռ ստիպված էին զոհեր մատուցել տարբեր հեթանոսական աստվածների։ Սակայն Թեոդորոսը հրաժարվեց և ապստամբեց։ Դրա համար նրան այրեցին խարույկի վրա։ Բոլոր քրիստոնեական երկրներում Թեոդորոսը վայելում է անսասան հարգանք, և նրա պատվին շատ տաճարներ են կառուցվել աշխարհի բոլոր անկյուններում[4]։

Սուրբ նահատակ Թեոդորոս Դյուրոն եկեղեցու վանահայրն է ավագ երեց Ռոստիսլավ Գոցկալյուկը։ Հասցեն՝ ք. Յալթա, Կոլխոզնի նրբանցք, 1[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Церковь святого великомученика Феодора Тирона». Վերցված է 2019 Փետրվար 19-ին.
  3. «ԹԵՈԴՈՐՈՍ ԶՈՐԱՎԱՐ».
  4. «Церковь Святого Великомученика Феодора Тирона». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  5. «ЯЛТИНСКОЕ БЛАГОЧИНИЕ. ХРАМ СВЯТОГО ВЕЛИКОМУЧЕНИКА ФЕОДОРА ТИРОНА». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.