Թենիոզ կամ Թենիոդոզ (լատին․՝ Taeniosis), ցեստոդոզների խմբի հելմինթոզ, ախտահարում է բարակ աղիները։ ԱՀԿ-ի տվյալներով՝ պաթոլոգիան դասվում է մոռացված հիվանդությունների շարքին։

Թենիոզ
Taeniosis
Տեսակհելմինթոզ
ՊատճառՎարակ
Հիվանդության ախտանշաններսրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ
Վնասում էաղիներ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Taeniases Վիքիպահեստում

Համաճարակաբանություն խմբագրել

Թենիոզը բերանային բիոհելմինթոզ է, անթրոպոզոոնոզ է։ Հայաստանում այս հելմինթոզը, տավարի երիզորդի համեմատ, պակաս տարածվածություն ունի[1]։

Պատճառագիտություն խմբագրել

Թենիոզի հարուցիչը խոզի երիզորդն է (լատին․՝ Taenia solium)։ Պարազիտի երկարությունը 1,5-2 մ է, պրոգլոտիդների քանակը՝ 800-ից 1000 է։ Խոզի երիզորդի զարգացումը տեղի է ունենում տերերի փոփոխությամբ։ Վերջնական տերը մարդն է, միջանկյալը՝ խոզը, ավելի հազվադեպ` այլ կաթնասուներ, այդ թվում` մարդիկ։ Նրանք վարակվում են պրոգլոտիդներ կամ ձվեր կուլ տալով։ Թենիոզով մարդու վարակի աղբյուրը խոզերի և, ավելի հազվադեպ, այլ կենդանիների չմշակված կամ անբավարար տապակած միսն է։

Կլինիկական պատկեր, պաթոգենեզ խմբագրել

 
Taenia solium

Խոզի երիզորդը ապրում է բարակ աղիների վերին մասում։ Լորձաթաղանթին կեռիկներով կպչելով՝ գրգռում է աղիների պատերը։ Արտահայտվում են նաև պաթոգեն գործողության այլ մեխանիզմներ, ինչպիսիք են կենսագործունեության արգասիքների թունավոր-ալերգիկ ազդեցությունը, հելմինթի կողմից սննդանյութերի կլանումը և այլն։

Հիվանդների մոտ նկատվում է աղիների գործունեության խանգարումներ․ սրտխառնոց, փսխում, երբեմն լուծ, որովայնի ցավեր, քաշի կորուստ; հնարավոր է խոլեցիստիտի, պանկրեատիտի զարգացում։ Հիվանդները անհանգստացած են թուլությունից, գլխապտույտից, կրկնվող գլխացավերից, քնի խանգարումներից։

Արյան փոփոխությունները բնորոշ չեն, որոշ հիվանդների մոտ նշվում է է էոզինոֆիլիա և հիպոքրոմային անեմիա։

Բուժում խմբագրել

Ախտորոշումը կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա՝ խոզի երիզորդի օնկոսֆերաների, պրոգլոտիդների հայտնաբերմամբ, անալ բացվածքի քսուքի հետազոտությանբ։

Բուժումն իրականացվում է հիվանդանոցում ֆենասալի կամ Վահանապտեր արական բույսի հանուկներիր միջոոցով։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փսխումը կանխելու համար, որպեսզի բացառվի աղիքներից ձվերի ներթափանցումը ստամոքսի մեջ (ամբողջական հանգիստ, ջեռուկ էպիգաստրիալ շրջանում)։

Թենիոզի բարդությունների մեկն է ցիստիցերկոզի առաջացումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шувалова Е.П. Инфекционные болезни. — 8. — Медицина, 2016. — С. 739-741. — 783 с. — ISBN 978-5-299-00771-8

Գրականություն խմբագրել

  • Օզերեցկովսկայա Ն. Ն., Զալնովա Ն. Ս., և Տումոլսկի Ն. Ի. հելմինթոզների կլինիկա և բուժում, էջ 139, 1985։

Նշումներ խմբագրել