Թեմա (հուն.՝ θέμα – այն, ինչ դրված է հիմքում), երաժշտական ստեղծագործության կառուցվածքի հիմնական բաղադրիչներից, որով բնութագրվում են նրա նկարագիրն ու միտքը։ Լայն առումով՝ թեման այն կարևոր բնորոշիչն է, որով առանձնանում է տվյալ ստեղծագործությունը։ Պոլիֆոնիկ երկերում (մասնավորապես՝ ֆուգայում) սովորաբար կարճ է և միաձայն, հոմոֆոն ստեղծագործություններում՝ համեմատաբար տևական. կազմված է գլխավոր մեղեդու և հարմոնիայի ձայների միասնությունից։ Երբեմն թեմայի նախանյութը որևէ ժողովրդական մեղեդի է («Որսկան ախպեր» երգի մեղեդին՝ Ա. Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի 3-րդ մասի թեմայում, և այլն)։ Կան, այսպես կոչված, «հավերժական» թեմաներ (հայրենասիրական, բնության, սիրո և այլն), որոնք արտացոլված են բոլոր սերունդների արվեստի ստեղծագործություններում։

Թեման կարող է ընկալվել որպես ամբողջական երաժշտական ստեղծագործութություն, առանձին այն ստեղծագործությունից, որում այն հանդիպում է[1]։ Ի տարբերություն գաղափարի կամ մոտիվի, թեման սովորաբար ամբողջական ֆրազ կամ պարբերություն է[2]։

Եռամաս ֆուգայում հիմնական թեման (կրկներգը, որը սովորաբար կոչվում է «սուբյեկտ») հնչում է երեք անգամ տարբեր ձայներով՝ սոպրանո, ալտ, բաս, կամ դրանց որոշ վարիացիաներով։ Չորս մասից բաղկացած ֆուգայում կրկներգը հնչում է չորս անգամ։ Այստեղ մոտիվը կարճ մեղեդային ֆիգուր է, որն օգտագործվում է բազմիցս, որը կարող է օգտագործվել թեմա ստեղծելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Benward, Bruce, and Marilyn Nadine Saker (2009). Music in Theory and Practice, eighth edition, vol. 2. Boston: McGraw-Hill. 978-0-07-310188-0.
  • Drabkin, William (2001). "Theme". The New Grove Dictionary of Music and Musicians, second edition, edited by Stanley Sadie and John Tyrrell. London: Macmillan Publishers.
  • Dunsby, Jonathan (2002). "Theme". The Oxford Companion to Music, edited by Alison Latham. Oxford: Oxford University Press. 0-19-866212-2.
  • Grondines, Pierre (2000). "Une nouvelle grammaire musicale: prémices et premiers essais" / "A New Musical Grammar: Principles and Early Experiments". La Scena Musicale 6, no. 3 (November).
  • Lerdahl, Fred (2001). Tonal Pitch Space. Oxford and New York: Oxford University Press. ISBN 978-0-19-517829-6.
  • Michel, François (ed). (1958–1961). Encyclopédie de la musique, 3 vols. Paris: Fasquelle. (Cited in Nattiez & 1990)
  • Nattiez, Jean-Jacques (1990). Music and Discourse: Toward a Semiology of Music, translated by Caroline Abbate [from Musicologie générale et sémiologie, 1987]. Princeton: Princeton University Press. 0-691-09136-6 (cloth); 0-691-02714-5.
  • Randel, Don Michael (ed.) (1999). The Harvard Concise Dictionary of Music and Musicians. Cambridge, Massachusetts: Belknap Press. 0-674-00978-9.
  • Reti, Rudolph (1951). The Thematic Process in Music. London: Faber and Faber; New York: Macmillan Co. Reprinted, London: Faber and Faber, 1961, Westport, CT: Greenwoid Press, 1978. 0-8371-9875-5.
  • Reti, Rudolph (1967). Thematic Patterns in Sonatas of Beethoven, edited by Deryck Cooke. London: Faber and Faber; New York: Macmillan Co. Reprinted, New York: Da Capo Press, 1992. 0-306-79714-3.
  • Rushton, Julia (2001). "Subject Group". The New Grove Dictionary of Music and Musicians, second edition, edited by Stanley Sadie and John Tyrrell. London: Macmillan Publishers.
  • Schoenberg, Arnold (1975). "My Evolution". In Style and Idea: Selected Writings of Arnold Schoenberg, edited by Leonard Stein, translated by Leo Black, 88. London: Faber and Faber. 0-571-09722-7.
  • Walker, Paul M. 2001. "Countersubject". The New Grove Dictionary of Music and Musicians, second edition, edited by Stanley Sadie and John Tyrrell. London: Macmillan Publishers.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։