Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտ (այլ կիրառումներ)

Ալտ (իտալ.՝ alto, ֆր.՝ hautecontre, լատին․՝ altus՝ բարձր), ի սկզբանե անվանվել է ձայն, որը բարձր էր տենորից ՝ երգի կարևոր մեղեդին երգողից, cantus formus, այլ կերպ ասած ֆալցետտո[1]։ Ավելի ուշ, սկսում է նշանակել կանանց ու տղաների ցածր ձայն։ Ալտը չորս ձայների տեսակներից երկրորդն է ՝ սոպրանո, ալտ, տենոր և բաս։ Եվ ինչպես մյուս երեք ձայները, այն ունի տարբեր աստիճաններ։ Դրա համար էլ տարբերում են ցածր և ավելի քան բարձր ալտ։ Ցածր ալտը սկսվում է մոտավորապես փոքր օկտավայի ֆա նոտայից և ձգվում մինչև երկրորդ օկտավայի ֆա կամ սոլ նոտան, մինչդեռ երկրորդի սահմանները որոշվում են մեկ կամ երկու տոնայնությամբ (փոքր օկտավայի լյա նոտայից մինչ երկրորդ օկտավայի լյ նոտան)։ Ձայնի իր ծավալով բարձր ալտը համապատասխանում է մեցցո-սոպրանոյին, այս երկու ձայները հաճախ շփոթում են միմյանց հետ, մինչդեռ նրանց բնական կառուցվածքով և ձայնի ռեգիստրների հարաբերությամբ նրանց կարելի է հեշտությամբ տարբերել։ Կանացի ալտը բաղկացած է երկու ռեգիստրներից, որոնց սահմանները հասնում են մինչև առաջին օկտավայի սի նոտան, երեխաներից ու տղամարդկանցից մի քանի աստիճան ցածր։ Հարմոնիան սովորելու ժամանակ, հատկապես քառաձայն ստեղծագործություններում, ալտ են անվանում վերևի երկրորդ բարձր ձայնը։ Ալտի բանալին կամ նշանը, որում գրվում է ալտի բաժինը, անվանվում է բոլորի կողմից օգտագործվող դո-ի բանալին, որը գրվում է երրորդ գծի վրա երաժշտական համակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sfetcu, Nicolae (2014 թ․ մայիսի 7). The Music Sound (անգլերեն). Nicolae Sfetcu.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։