Թելֆորդ (անգլ.՝ Telford[ˈtɛlfɚd]), քաղաք Մեծ Բրիտանիայում, Շիրոպշիր կոմսության ամենամեծ բնակչությամբ վայրը, ունիտար միավորման կենտրոնը կազմում են Թելֆորդը և Րեկինը։ Անվանումը ի պատիվ 18-19-րդ դարերի հայտնի ինժեներ Թոմաս Թելֆորդի կոչվել է Թելֆորդ։ Բնակչությունը՝ 162 300 մարդ (2009

Թելֆորդ
Telford
Քաղաքի կենտրոնը
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԱրևմտյան Մեդլենս
ՀամայնքՇիրոպշիր
Մակերես77,9 կմ²
Բնակչություն162 300 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01952
Փոստային դասիչTF1, TF2, TF3, TF4, TF5 և TF7
Պաշտոնական կայքtelford.gov.uk
Թելֆորդ (Միացյալ Թագավորություն)##
Թելֆորդ (Միացյալ Թագավորություն)

Հնում քաղաքի մոտով անցնում էր Ուոլդ-սթրիթի ճանապարհը։ Դեռ միջին դարերից այս շրջանում սկսվեց ածխի և երկաթի արդյունաբերություն։ 1963 հունվարի 16-ից հիմնադրվեց Dawley New Town-ը, որի գծագրությամբ և շինարարական աշխատանքներով զբաղվում էր Dawley New Town Development Corporation-ը։ 1968 թվականին քաղաքի տարածքը լայնացվեց, իսկ քաղաքը վերանվանվեց Թելֆորդ։ Քաղաքում ակտիվ ներգաղթում էին օտարերկրացիներ, առաջին հերթին նրանք, ովքեր աշխատում էին բարձր տեխնոլոգիայի ոլորտներում՝ Unimation (ռոբոտաշինություն), Nikon, Hitachi, Ricoh, Electronic Data Systems, Fujitsu, Capgemini։ Չնայած դրան 1983 թվականին անաշխատունակները կազմում էին 22,3 %(բնակչության 100 հազարը) ։ Քաղաքում է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենախոշոր առևտրակենտրոններից մեկը (առևտրական շինությունների մակերեսը՝ 100 000քառակուսի մետր)։

Քաղաքում գործում է Թելֆորդի մշակույթի և տեխնոլոգիայի քոլեջըև Վուլվերհեմպտոնի համալսարանի մասնաճյուղը։ 18-րդ դարի Այրոն-Բրիջ ինդուստրիալ հեղափոխության հուշարձանը, որը ներառված է Մեծ Բրիտանիայի Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում, տվյալ ժամանակ գտնվում է քաղաքի արվարձաններում։ Թելֆորդը կազմում է առանձին ընտրությունների համայնք, որը Ստորին Պալատ ուղարկում է մեկ պատգամավոր, չնայած որ մի քանի արվարձաններ մտնում են հարևան ընտրական համայնքներ։ 1997 թվականին Թելֆորդում կազմվեց առանձին ընտրական համայնք, այդ ժամանակ Թելֆորդից ընտրվում էին միայն լեյբորիստները։

Թելֆորդի կամուրջը

Քաղաքում գործում է Թելֆորդ Յունայթեդ ֆուտբոլային թիմ, որը ներկայանում է Հարավային Կոնֆերանսում։ 2007 թվականից քաղաքը անցկացնում է մրցարշավ սնուկեր սպորտաձևում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելֆորդ» հոդվածին։