Թեդ Մուր
Թեդ Մուր (անգլ.՝ Ted Moore, օգոստոսի 7, 1914[1], ՀԱՀ - 1987[2][1][3][…], Միացյալ Թագավորություն), կինոօպերատոր։ «Օսկարի» մրցանակակիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում՝ «Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմում կատարած աշխատանքի համար։
Թեդ Մուր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 7, 1914[1] |
Ծննդավայր՝ | ՀԱՀ |
Վախճանի թիվ՝ | 1987[2][1][3][…] |
Վախճանի վայր՝ | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ՀԱՀ |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0601924 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1914 թվականի օգոստոսի 7-ին ՀԱՀ-ի Արևմտյան Կապ նահանգում[5]։ Կարիերա ֆիլմերում սկսել է օպերատորի օգնականի դերում, առաջին անգամ հիմնական կինոօպերատորի դերում հանդես գալով 1955 թվականին՝ «Ոսկե պարգև» ֆիլմի նկարահանումների ժամանակ[5]։ Թեդ Մուրի համեմատաբար հայտնի օպերատորական աշխատանքները համարվում են Ջեյմս Բոնդի մասին նկարահանված յոթ ֆիլմերը։ «Ռուսաստանից սիրով» ֆիլմի համար արժանացել է BAFTA-ի լավագույն օպերատորական աշխատանքի համար[6] և Կինոօպերատորների Բրիտանական միության մրցանակներին[7]։
Բոլոր ժամանակների մարդը ֆիլմում օպերետորական աշխատանքի համար Թեդ Մուրը ստացել է «Օսկար» և BAFTA մրցանակները[8][9]։
Մահացել է 1987 թվականին Անգլիայի Սուրեյ կոմսությունում։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրել- 1955՝ Ոսկե պարգև / A Prize of Gold (ռեժ. Մարկ Ռոբսոն)
- 1962՝ Բժիշկ Նոու / Dr. No (ռեժ. Թերենս Յանգ)
- 1962՝ Թրիֆիդների օրը / The Day of the Triffids (ռեժ. Սթիվ Սեկելի)
- 1963՝ Ռուսաստանից սիրով / From Russia with Love (ռեժ. Թերենս Յանգ)
- 1964՝ Գոլդֆինգեր / Goldfinger (ռեժ. Գայ Հեմիլթոն)
- 1965՝ Գնդաձև կայծակ / Thunderball (ռեժ. Թերենս Յանգ)
- 1966՝ Բոլոր ժամանակների մարդը / A Man for All Seasons (ռեժ. Ֆրեդ Ցինեման)
- 1968՝ Շալակո / Shalako (ռեժ. Էդվարդ Դմիտրիկ)
- 1969՝ Միսս Ջին Բրոդիի ծաղկումը / The Prime of Miss Jean Brodie (ռեժ. Ռոնալդ Նիմ)
- 1971՝ Ադամանդները հավերժ են / Diamonds Are Forever (ռեժ. Գայ Հեմիլթոն)
- 1973՝ Ապրիր և թող մյուսներին մեռնել / Live and Let Die (ռեժ. Գայ Հեմիլթոն)
- 1973՝ Սինդբադի ոսկյա ճանապարհորդությունը / The Golden Voyage of Sinbad (ռեժ. Գորդո Հեսսլեր)
- 1974՝ Ոսկե ատրճանակով մարդը / The Man with the Golden Gun (ռեժ. Գայ Հեմիլթոն)
- 1977՝ Սինդբադը և վագրի աչքը / Sindbad And The Eye Of The Tiger (ռեժ. Սեմ Ուոնամեյքեր)
- 1977՝ Մահ սառցաբեկորերի մեջ / Orca (реж. Մայքլ Անդերսոն)
- 1978՝ Դոմինիկ / Dominique (ռեժ. Մայքլ Անդերսոն)
- 1980՝ Մարսյան ժամանակագրություն/ The Martian Chronicles (ռեժ. Մայքլ Անդերսոն)
- 1981՝ Տիտանների մարտը / Clash of the Titans (ռեժ. Դեսմոնդ Դեվիս)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Autoritats UB
- ↑ Academy Awards Database
- ↑ 5,0 5,1 «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Film in 1964 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Ted Moore Awards». Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «The 39th Academy Awards | 1967». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Film in 1968 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.