Թբիլիսիի տիկնիկային թանգարան

Թբիլիսիի տիկնիկային թանգարան (վրաց.՝ თბილისის თოჯინების მუზეუმი), մանկագիր և մանկավարժ Թինաթին Թումանիշվիլիի նախաձեռնությամբ 1937 թվականին հիմնադրված թանգարան։ Գտնվում է Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Շավթելի փողոցում։

Թբիլիսիի տիկնիկային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Հիմնադրվել է1937
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի առաջին հավաքածուի նվիրատուն հենց ինքը Թինաթինն է՝ տիկնիկներ, խաղալիքներ, տոհմական իրեր և գրադարան։ Այժմ թանգարանը կոչվում է նրա անունով։

Նախապես թանգարանը տեղակայված է եղել մանկապարտեզի երկու սենյակներում, այնուհետև՝ պիոներական պալատի շենքում։ 1990-ական թվականներին թանգարանը թալանվել է, և գերմանական, ֆրանսիական, շվեյցարական 24 տիկնիկ անհետացել են։ Շուրջ 15 տարի թանգարանն այցելուների համար փակ է եղել։ Այն վերաբացվել է 2008 թվականին։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի ֆոնդերում կան ավելի քան 3,000 ցուցադրություններ, որոնք ներառում են XIX-XX դարերի եվրոպական և ամերիկյան, հնդկական, չինական, ճապոնական տիկնիկներ և խաղալիքներ, վրացական գեղարվեստական և ժողովրդական տիկնիկներ, մեխանիկական և երաժշտական խաղալիքներ։ Հավաքածուի առանձնահատուկ մաս են կազմում գերմանացի արտիստների կողմից հատուկ թանգարանի համար պատրաստված տիկնիկները։

Միջոցառումներ խմբագրել

Թանգարանում կազմակերպվում են ժամանակակից վրացի արվեստագետների ժամանակավոր ցուցահանդեսներ, արտասահմանյան ցուցահանդեսներ, նկարչության և պատմության դասընթացներ[1]։

Թանգարանում գործում է փոքրիկ տիկնիկային թատրոն և մանկապատանեկան արվեստի ստուդիա։

Ծանոթագրություններ խմբագրել