Թափառող երիկամ, շարժուների կամ, երիկամի իջվածք, երիկամների հիվանդություն, արտահայտվում է երիկամների ոչ բնականոն շարժունությամբ։

Պատճառներն են՝ երիկամների վնասվածքները, հարերիկամային ճարպաբջջանքի խիստ նվազելը, ֆիզիկական ծանր աշխատանք կատարելը, ներորովայնային ճնշման իջեցումը։

Ախտանշաններն են՝ գոտկատեղի բութ ցավեր, երիկամային խիթ (կոլիկա), թիակների տակ ճնշման զգացում, թուլակողերում օտար մարմնի զգացում, սրտխառնոց, փորկապություն, երբեմն մեզի հոսքի խանգարում, երիկամային ավազանի լայնացում և ավազանաբորբ։

Երիկամային բանդաժի օգտագործում, որովայնի մկանունքը ամրապնդող մարմնամարզություն, ծանր դեպքերում՝ վիրահատություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 152
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառող երիկամ» հոդվածին։