Տապան (թանգարան)
«ՏԱՊԱՆ», թանգարան նվիրված հայկական մշակույթին, կրոնին և պատմությանը[1]։ Թանգարանը գտնվում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայկական տաճարային համալիրում։
Տապան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2017 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԹանգարանի բացումը կապված է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակի հետ։ «Տապան»-ը կառուցվել է թեմի Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անմիջական նախաձեռնությամբ և օրհնությամբ[2]։ Առաջին ցուցադրանմուշները նվիրաբերել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ՝ Սամվել և Էթերի Կարապետյանները, Դաշյան ընտանիքը՝ փոխանցեց XVII դարի ձեռագիր Ավետարան։ Ս. Հարությունյանը նվիրեց վարդապետ Առաքել Դավրիժեցու 1669 թվականին լույս տեսած «Պատմութիւնը» գիրքը, Ր. Մ. Կնադյանը նվիրեց XVIII դարի Ավետարան, Ա. Ղուկասյանը՝ հին հայկական մանրանկարներ[2]։
Ցուցադրանմուշներ
խմբագրելԹանգարանի ցուցադրանմուշների շարքում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի և հայ այլ նկարիչների աշխատանքներ։
Քրիստոնեական իրեր՝ խաչ Տիրոջ խաչի մասունքներով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի կաթղիկոսության շրջանի մասունքներ։ Պատմական մասում ներկայացված են այնպիսի իրեր, որոնք արտահայտում են նախաքրիստոնեկան ժամանակաշրջանից սկսած մինչև մեր օրերը:։
Կաշվե կազմով Ավետարան (1680)
խմբագրելԱվետարանի առաջին էջի արձանագրությունը վկայում է այն մասին, որ ձեռագիրը ստեղծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Հակոբ IV Ջուղայեցու (1655-1680 թվականներ) ժամանակ արքեպիսկոպոս Հովհաննեսի օրհնությամբ։ Գիրքը գրվել է դպիր Սարգիսի կողմից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը ըստ արձանագրության գտնվում է Ձագաձոր շրջանի Գորիս գյուղում։
Խաչ տիրոջ խաչի մասունքներով
խմբագրելՍուրբ խաչը Էջմիածնի մայր տաճար բերվեց և տաճարին նվեր մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից[3]։ Հիմա մեծ սրբությունը կարելի է տեսնել «Տապան» թանգարանի քրիստոնեական մասունքների շարքում[3]։
Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի արծաթե մետաղադրամ
խմբագրելՏիգրան Մեծի թագի աստղը պատկերված համանուն մետաղադրամի վրա՝ Հալլեյի գիսաստղ է, որը երկնքում նկատել են նրա զոհվելու ժամանակ։
-
Կաշվե կազմով Ավետարան (1680)
-
Արծաթե մետաղադրամ-Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծ
-
Գևորգ Բաշինջաղյան «Արաքս գետը Արարատի ֆոնին» (1894) յուղանկար, յուղաներկ
-
Հովհաննես Այվազովսկի «Ծովանկար» (1858) թուղթ, ջրաներկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Армянский музей ТАПАН». Armfinder. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 Наталья Кузнецова МУЗЕЙ «ТАПАН». КОВЧЕГ ДУШИ И ДУХА // Ноев ковчег. — 2016. — № 5 (280).
- ↑ 3,0 3,1 «Московский музей Тапан выставит произведения из сокровищницы армянской церкви». RusArmInfo. 01.06.2017.