Թամարա Մելնիկովա
Թամարա Միխայլովնա Մելնիկովա (ռուս.՝ Тамара Михайловна Мельникова, նոյեմբերի 15, 1940 կամ դեկտեմբերի 9, 1944, Յարմոլինցի, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս թանգարանային աշխատող, մանկավարժ, գրականագետ։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող[3], ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր (2014)։
Թամարա Մելնիկովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1940 (83 տարեկան) կամ դեկտեմբերի 9, 1944 (79 տարեկան) Յարմոլինցի, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | պատմաբան, թանգարանի աշխատակից, մանկավարժ և գրականագետ |
Ալմա մատեր | Պենզայի Վ. Բելինսկու անվան պետական մանկավարժական ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Tamara Melnikova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1940 թվականի նոյեմբերի 15-ին Յարմոլինցիում (Խմելնիցկու մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ)։
1962 թվականին ավարտել է Պենզայի Վ. Գ. Բելինսկու անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1962 թվականից աշխատել է Պենզայի շրջանի Կոլիշլեյսկի շրջանի Կրուտցովյան ութամյա դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1968 թվականից աշխատել է Մ. Յ. Լերմոնտովի տուն-թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ կարճ ժամանակ անց դարձել է գլխավոր պահառու, այնուհետև՝ գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն։
Լերմոնտովյան «Տարխանի» արգելոց-թանգարանի ղեկավար
խմբագրել1978 թվականից Լերմոնտովի «Տարխանի» պետական արգելոց-թանգարանի տնօրենն է։
Վարել է ֆոնդերի կոմպլեկտավորում (շուրջ 6 հազար միավոր), Լերմոնտովի գերեզմանի վրայի մատուռի (1978-1994), Մարիա Եգիպտացու և Միխայիլ Արխիստրատիգի (1983-1985) եկեղեցիների, տուն-թանգարանի (1990-1997) վերականգնումը և այլն։ Մասնակցել է Նարովչատում Ա. Ի. Կուպրինի թանգարանի կազմակերպմանը, Վ. Գ. Բելինսկու թանգարանի ցուցադրության ստեղծմանը, Ա. Ն. Ռադիշչևի թանգարանի վերականգնմանը։
Առաջին անգամ Ռուսաստանում 1990-ական թվականներին նախաձեռնել և կազմակերպել է «Տարխանի» արգելոց-թանգարանի տարածքում գործող տնտեսությունների, 19-րդ դարի ազնվական կալվածքի բաղադրիչների վերաստեղծման միջոցառումների համալիր (լճակների մաքրում և մշակում, այգիների վերանորոգում, արոտավայրերի, խոտհարքների վերականգնում և այլն)[4]։
1998-2000 թվականներին նրա ղեկավարությամբ իրականացվել է ազնվականի տան հիմնանորոգում՝ վերականգնելով նրա ներքին ճարտարապետությունը։
Հեղինակ է մարզային և ռուսական մամուլում թանգարանագիտության, լերմոնտովագիտության, երկրաբանության խնդիրների վերաբերյալ հրապարակումների, ֆոնդագրացուցակի։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող,
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (ԽՍՀՄ, 1980),
- Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե մեդալ (ԽՍՀՄ, 1982),
- Պատվո շքանշան (Ռուսաստան, 2008),
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (2014),
- Պենզայի մարզի պատվավոր քաղաքացի (27.05.2016)[5],
- Ալեքսանդր Նևսկու Շքանշան (Ռուսաստան, 2020)[6]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «И дышит непонятная святая прелесть в них». Пенза, 1995.
- Музей-заповедник «Тарханы». Путеводитель. Саратов, 1996 (համահեղինակությամբ).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ kremlin.ru (ռուս.) — 2015.
- ↑ президент России Указ Президента Российской Федерации от 8 июня 2015 г. № 279 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2014 года» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2015.
- ↑ Полукарпова Л. В. Мельникова Тамара Михайловна // Пензенская энциклопедия. М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001, с. 330.(չաշխատող հղում)
- ↑ Ульянова В. П. Государственный Лермонтовский музей-заповедник «Тарханы» // Пензенская энциклопедия. М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001, с. 128—129.(չաշխատող հղում)
- ↑ Тамаре Мельниковой присвоено звание почетного гражданина Пензенской области, информационное агентство «PenzaNews», 27.05.2016.
- ↑ Указ Президента Российской Федерации от 7 декабря 2020 года № 755 «О награждении государственными наградами Российской Федерации»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Մելնիկովա» հոդվածին։ |