Սեդա Պետրոսյան
հայ ինժեներ-շինարար
Սեդա Հովհաննեսի Պետրոսյան (օգոստոսի 17, 1917, Երևան, Ռուսական կայսրություն - մարտի 8, 2005, Երևան, Հայաստան), հայ ինժեներ-շինարար։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։
Սեդա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1917 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 8, 2005 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1941) |
Ճարտարապետ Ստեփան Մնացականյանի կինը։
Հիմնական աշխատանքներ
խմբագրել- Նոր Հաճնի կորունդային քարերի գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
- Նոր Հաճնի կորունդային քարերի գործարանի բնակելի տներ
- Նոր Հաճնի կորունդային քարերի գործարանի բնակելի թաղամասի հիվանդանոց
- Թումանյանի հրադիմացկուն նյութերի գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
- Թումանյանի հրադիմացկուն նյութերի գործարանի բնակելի տներ
- Թումանյանի հրադիմացկուն նյութերի գործարանի բնակելի թաղամասի ակումբ
- Վարդաշենի «Ստանկոնորմալ» գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
- Վարդաշենի «Ստանկոնորմալ» գործարանի բնակելի տներ
- Երևանի ալյումինի գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
- Երևանի ալյումինի գործարանի բնակելի տներ
- Երևանի Նորքի զանգվածի միկրոշրջանի կառուցապատում
- Երևանի վիտամին գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
- Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը Երևանում (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան)
- Երևանի Նորքի զանգվածի հասարակական առևտրի կենտրոն
- Երևանի Հայկական ԽՍՀ ԺՏՆՑ տարածքում ամառային սրճարան
- Հասարակական սննդի կոմբինատ Երևանում
- Շինարարության նախարարության մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր Երևանում
- Կոկորդաբանական հիվանդանոց Երևանում
- Երազ գործարանի մանկապարտեզ
- Երևանի Սովետաշեն թաղամասի դիսպանսեր
- Աղվերանում Կիրովի պրոֆիլակտիկ գործարան
- Պոմպակայաններ Դիլիջանի և Իջևանի շրջաններում
Մրցանակներ
խմբագրել- 1973-1977 թվականներին Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ (1987)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)