Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովսեփ Թադևոսյան (1873, Ներքին Ագուլիս - 1958), հայ մանկավարժ[1]։

Հովսեփ Թադևոսյան
Հովսեփ Թադևոսյան
Ծնվել է1873(1873)
ԾննդավայրԱգուլիս
Մահացել է1958(1958)
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան
Մասնագիտությունմանկավարժ, խմբագիր հասարակական գործիչ
ԱշխատավայրԼազարյան ճեմարան, Հովնանյան դպրոց

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Հովսեփ Թադևոսյանը ծնվել է 1873 թվականին Ագուլիս քաղաքում։ 1887-1895 թվականներին սովորել և ավարտել է Լազարյան ճեմարանը։ Մոսկվայի պատմալեզվագրական բաժինը ավարտելուց հետո սովորել է Բեռլինի ու Մյունխենի համալսարաններում։ Երկու տարի դասավանդել է Հովնանյան դպրոցում, ապա աշխատել է Լազարյան ճեմարանում[1]։

1921-29 թվականներին եղել է Թավրիզի հայոց դպրոցի ուսուցիչներից ու հիմնադիրներից։ 1931 թվականին  եղել է Թեհրանում, որտեղ հիմ նադրել է «Ալիք» թերթը։ Այնուհետև խմբագրել է «Նավասարդ», «Լույս», «Արփի » գրական-գիտական ամսագրերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 248 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։