Ըսփարթա (թուրք.՝ Isparta), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Ըսփարթայի նահանգում: Այն Ըսփարթայի նահանգի նահանգակենտրոնն է: Բնակչությունը կազմում է մոտ 420 000 մարդ (2007 թվականի մարդահամարի տվյալներով)[1]: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1035 մետր: Քաղաքը հայտնի է վարդի յուղով և գորգերով:

Քաղաք
Ըսփարթա
թուրք.՝ Isparta
Զինանշան
Ispartabel.jpg

DaglardanIsparta.jpg
Կոորդինատներ: 37°46′0″ հս․ լ. 30°33′0″ ավ. ե. / 37.76667° հս․. լ. 30.55000° ավ. ե. / 37.76667; 30.55000
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգԸսփարթայի նահանգ
Այլ անվանումներԲարիս
ԲԾՄ1035 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն419 845[1] մարդ (2007)
Ազգային կազմթուրքեր
Ժամային գոտիարևելաեվրոպական ժամ և UTC+3
Հեռախոսային կոդ+90 246
Փոստային ինդեքսներ32000
Պաշտոնական կայքisparta.bel.tr
##Ըսփարթա (Թուրքիա)
Red pog.png

Այն Անկարայի հատվածից դեպի միջերկրածովյան շրջան առաջին բնակավայրն է: Քաղաքից հյուսիս գտնվում է Ֆավրիզ լեռը, որը ունի 2635 մետր բարձրություն:

ՊատմությունԽմբագրել

Ըսփարթայի տարածաշրջանը բնակելի է եղել դեռևս խեթական ժամանակաշրջանում: Այն եղել է Լիդիայի կազմում իսկ հետո գրավվել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

1203 թվականին սելջուկների կողմից գրավվելուց հետո, Ըսփարթան, մինչ 15-րդ դարի վերջը, եղել է Համիդօղլուների տիրապետության ներքո: Այդ ժամանակ Ըսփարթան եղել է Լճային երկրամասի մայրաքաղաքը:

Սելջուկներից հետո քաղաքը դարձել է նոր ձևավորված Համիդ իշպանության մայրաքաղաք (1280—1391), որի վերջին կառավարիչը վաճառել է տարածքները 85 հազար ոսկեդրամով օսմանյան սուլթան Բայազիդ I-ին:

1381 թվականին Ըսփարթայի էմիրությունը արդեն իսկ անցել էր Օսմանյան կայսրության կազմը խաղաղ ճանապարհով: Դրանից հետո Ըսփարթան կորցրեց իր քաղաքական նշանակությունը և դարձավ տարածաշրջանային խոշոր առևտրային և տրանսպորտային կենտրոն, որը հայտնի էր հատկապես իր գորգերով:

1912 թվականին քաղաքում բնակվում էին 51 100 թուրքեր և 6574 հույներ[2]:

Մինչ 1923 թվականը քաղաքում եղել է խոշոր հունական համայնք:

ՏրանսպորտԽմբագրել

Քաղաքում կա ավտոկայարան (otogar), որտեղից ավտոբուսները շարժվում են դեպի Թուրքիայի խոշոր քաղաքներ՝ Ստամբուլ, Անկարա, Ադանա, Իզմիր, Անթալիա, Բուրսա, Բոդրում, Ալանիա, Վան, Տրապիզոն և այլն: Ըսփարթա հասնելու ամենակարճ ճանապարհը սկսվում է Անթալիայից:

Քույր քաղաքներԽմբագրել

Ըսփարթայի քույր քաղաքներն են՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Статистика населения по городам Турции, 2007
  2. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներԽմբագրել