Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընձքար (այլ կիրառումներ)

Ընձքար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում։ Գտնվում էր Խուլփ գյուղի հարավ-արևմուտքում, Դարկոշ լեռան փեշերին, Բաթման գետի օժանդակներից մեկի ափին՝ լեռնային վայրում։ Հանդիսանում է գավառակի ամենախոշոր հայաբնակ գյուղեր։

Գյուղ
Ընձքար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽութ-Բռնաշենի գավառակ
Այլ անվանումներԸնծքար, Ինձքար, Ինցքար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունընձքարեցի
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի անվանումը ծագել է անցք-քար բառերի աղավաղումից ու կրճատումից։ Այն սկզբում վեր է ածվել ընց-քարի, իսկ այնուհետև ընձքարի։ Այս անվանումը կապ ունի գյուղում գտնվող ծակ ունեցող քարի հետ, որի միջով կանայք անցնելով իբր հղիանում էին։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 120-240 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, շերամապահություն և անասնապահություն էր։ Բուծում էին խոշոր եղջերավոր անասուններ։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ընձքարն ուներ Սբ. Գևորգ անունով հայկական եկեղեցի։ Ըստ XV դարի եկեղեցական մատյանների գյուղը պատկանելիս է եղել Եղրդուտի Սբ. Հովհաննես վանքին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 380

Աղբյուրներ խմբագրել