Ընդհանուր բարիք
Ընդհանուր բարիք (նաև՝ հանրային բարիք), փիլիսոփայությունում, տնտեսագիտությունում և քաղաքագիտությունում տվյալ հասարակության ողջ կազմի կամ մեծամասնության համար ընդհանուր և օգտակար մի բան։ Փիլիսոփայության մեջ գոյություն ունեն ընդհանուր բարիքի գաղափարի զանազան մեկնաբանություններ[1] : Նախկինում ընդհանուր բարիքի վաղ գաղափարները շարադրել են հին հույն փիլիսոփաները, այդ թվում Արիստոտելը և Պլատոնը։ Արիստոտելի փիլիսոփայությունից սերող և ցայսօր բավականին տարածված ընդհանուր բարիքի ընկալումներից մեկը ժամանակակից հետազոտողներից մեկը անվանել է «հասարակությանը պատկանող և հասանելի, սակայն դրա անդամների կողմից կիսվող բարիք»[2]։ Ընդհանուր բարիքի գաղափարը զարվացել է քաղաքագետների, բարոյախոս փիլիսոփաների և հանրային տնտեսագետների, այդ թվում Թովմա Աքվինացին, Նիկոլո Մաքիավելին, Ջոն Լոքը, Ժան-Ժակ Ռուսոն, Ջեյմս Մեդիսոնը, Ադամ Սմիթը, Կարլ Մարքսը, Ջոն Ստյուարտ Միլը, Ջոն Մեյնարդ Քեյնսը, Ջոն Ռոլզը, և այլ մտածողներ։
Ժողովրդավարության տեսությունում
խմբագրելԽորհրդակցական ժողովրդավարությունում ընդհանուր բարիքը կարգավորող իդեալներ է[3]։ Այլ կերպ ասած, ժողովրդավարական քննարկման մասնակիցները ձգտում են ընդհնաուր բարիքի իրացմանը։ Այդ առանձնահատկությունը տարբերում է խորհրդակցական ժողովրդավարությունը ժողովրդավարության հավաքական գաղափարներից, որոնք կենտրոնացած են մեծապես նախընտրությունների հավաքական ամբողջությունների վրա։ Ի տարբերություն հավաքական գաղափարների խորհրդակցական ժողովրդավարությունը ընդգծում է այն գործընթացները, որոնց միջոցով գործակալները ընդհանուր բարիքի դատողությունների հիման վրա արդարացնում են քաղաքական նկրտումները[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lee, Simon. «Common good». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ Dupré, Louis (2009 թ․ օգոստոսի 5). «The Common Good and the Open Society». The Review of Politics. 55 (4): 687–712. doi:10.1017/S0034670500018052.
- ↑ Elster, Jon (2002). «The Market and the Forum: Three Varieties of Political Theory». Philosophy and Democracy. Oxford: Oxford University Press.
- ↑ Landemore, Hélène (2012). Democratic Reason: Politics, Collective Intelligence, and the Rule of the Many. Princeton: Princeton University Press.