Էլմիրա Հեքեքյան

հայ ռեժիսոր, բեմադրիչ
(Վերահղված է Է. Հեքեքյանից)

Էլմիրա Աբրահամի Հեքեքյան (Աբրահամյան) (փետրվարի 29, 1928(1928-02-29), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2019(2019-02-20), Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Էլմիրա Հեքեքյան
Ծնվել էփետրվարի 29, 1928(1928-02-29)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 20, 2019(2019-02-20) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Էլմիրա Աբրահամյանը ծնվել է Գանձակում, Աբրահամ և Ռոզալիա Աբրահամյանների ընտանիքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1949 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի խմբագրությունում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացներում։ 1946-1948 թվականներին աշխատել է Բաքվի Լևոն Երամյանի անվան, 1953-1957 թվականներին՝ Երևանի ռուսական թատրոններում, 1958 թվականից՝ Հայաստանի հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում[2]։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ. Բրունոյի «Մոմակալը» (1973) և այլն[3][4]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1948
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, 2006[5]
  • Բնության և հասարակական գիտության միջազգային ակադեմիայի անդամ, 2009
  • Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիաների իսկական անդամ, 2011՝
  • «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, 1992

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ Պետռադիոյի պատվոգիր
  • Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, 1964
  • Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1975
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1986
  • ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2007
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2008
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2009
  • Մովսես Խորենացու մեդալ 2018

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Эльмира Экекян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «AV Production - Էլմիրա Հեքեքյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Экекян Эльмира Абрамовна - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։