Էքսփլոյթս (անգլ.՝ Exploits River), գետ Նյուֆաունդլենդ կղզում, Նյուֆաունդլենդ և Լաբրադոր (Կանադա) նահանգում, պատկանում է Ատլանտյան օվկիանոսի ավազանին։

Էքսփլոյթս
Բնութագիր
Երկարություն246
Ավազանի մակերես11 000 կմ²
ԱվազանԱտլանտյան օվկիանոս
Ջրի ծախս270
Ջրահոսք
ԱկունքՌեդ Ինդիան Լեյք
Ակունքի տեղակայումBeothuk Lake?
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Գետաբերանի տեղակայումԲոտվուդ
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՆյուֆաունդլենդ եւ Լաբրադոր

Աշխարհագրություն խմբագրել

Էքսփլոյթսը Նյուֆաունդլենդ կղզու ամենամեծ գետն է, իսկ նահանգում՝ երկրորդը (Չերչիլլայից հետո)։ Գետի գլխավոր վտակները Լոյդսն ու Վիկտորիան են, որոնք սկիզբ են առնում կղզու հարավ-արևմուտքից, հոսում են հյուսիս-արևելք և թափվում Ռեդ Ինդիան Լեյք ծով։ Գետը հոսում է դեպի հյուսիս-արևելք, Բաջերայի մոտակայքում թեքվում է արևելք, Գրանդ Ֆոլս Ուինսոր քաղաքի մոտակայքում՝ հյուսիս-արևելք, և Բոտվու քաղաքի մոտ թափվում Նոտր Դամ ծովածոց (Ատլանտյան օվկիանոս)։ Գետի երկարությունը 246 կիլոմետր է, ավազանի մակերեսը զբաղեցնում է 11 հազար կմ² տարածք[1]։

Պատմություն խմբագրել

Անվան ծագումը, որը հիշատակվել է նաև Ջեյմս Կուկի գրքում 1774 թվականին, հայտնի չէ։ 1810-1811 թվականներին Դևիդ Բյուկենոմի գլխավորած արշավախումբը գետով բարձրացել է վեր և գտել այնտեղ բեոտուկերի ճամբար։

2003 թվականի փետրվարին ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը ավերածություններ է առաջացրել Բաջերա քաղաքում․ մի շարք շինություններ փլուզվել են, քաղաքի բնակչությունը՝ տեղահանվել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կանադական գետերի ատլաս». Natural Resources Canada. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. «Կանադական հանրագիրտարան — Էքսփլոյթս գետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.