Էքստրավերսիա-ինտրովերսիա
Էքստրավերսիա-Ինտրովերսիա (անգլ.՝ extraversion and introversion), անձի հոգեբանության կենտրոնական չափումներից է։ Առավել հայտնի են Էքստրավերսիա-Ինտրովերսիայի երկու որոշակի տարբերվող հասկացություններ՝ առաջարկված Կարլ Գուստավ Յունգի և Հանս Յուրգեն Այզենկի կողմից։ ԽՍՀՄ և ԳԴՀ հոգեբուժարաններում հայտնի էին նաև գերմանացի հոգեբույժ Կառլ Լեոնգարդի դիրքորոշումները։
Էքստրավերսիա և Ինտրովերսիա տերմիններն առաջին անգամ օգտագործել է Կ․ Յունգը[1], բայց նրա հասկացությունն ու օգտագործումը հոգեբանության մեջ տարբերվում է նախնական իմաստից։ Ըստ Կ․ Յունգի՝ մարդը կա՛մ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կա՛մ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմնորոշման տիպ և կոչում էր էքստրավերսիա, ինտրովերսիա։ Ըստ նրա՝ էքստրավերտը հակված է դեպի աշխարհի ընկալմանը, իսկ ինտրովերտն ուղղված է դեպի «ներս»։ Կ․ Յունգը գտնում է, որ չկան «մաքուր» էքստրավերտներ և ինտրովերտներ, և երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը[2][3]։
Էքստրավերսիան դրսևորվում է ընկերության, շփվողականության, էներգետիկ վարքով, հակառակ դրան՝ ինտրովերսիան դրսևորվում է ավելի փակված և օտարացված վարքագծով[4]. Էքստրավերսիան և ինտրովերսիան, սովորաբար, դիտարկվում են որպես չափման առանձին միավորներ, դրա համար մի բնութագրիչի բարձր ցուցանիշները ենթադրում են, որ մյուսի դեպքում ցածր են այդ ցուցանիշները։
Փաստացի, հոգեբանական տիպաբանության բոլոր կոմպլեքսներն ու շատ հոգեբանական թեստեր պարունակում են այս բնութագրիչները տարբեր ձևերով։ Օրինակ՝ «Մեծ հնգյակ»-ի մոդելը, Կ․ Յունգի վերլուծական հոգեբանությունը, Հ․ Այզենկի՝ «Անձի եռագործոն տեսությունը», Ռ․ Քեթթելի «Անձի 16 գործոններ»-ը, Մայերս–Բրիգս տիպաբանության ցուցիչը։
Էքստրավերսիա
խմբագրելԱնձի կոմպլեքսային առանձնահատկություն, որը համարվում է խառնվածքի բաղադրիչներից մեկը (ըստ Հ. Այզենկի)։
Այդ առանձնահատկությունն ունեցող անձն աչքի է ընկնում նրանով, որ անմիջականորեն ու պատրաստակամությամբ արձագանքում է արտաքին ազդեցություններին, որոնք ավելի մեծ չափով են դետերմինավորում նրա վարքը, քան ներհոգեկան գործոններն ու բովանդակությունները (ներքին դրդապատճառները, հիշողության բովանդակությունը, մտքերը, անձնային գծերը)։
Էքստրավերտը շփվող է, արագորեն ծանոթություն է հաստատում մեծ թվով մարդկանց հետ և այլն։ Այն անձը, որն ունի էքստրավերսիա, կոչվում է Էքստրավերտ[5]։
Ինտրովերսիա
խմբագրելԱնձի ինտեգրալային առանձնահատկություններից մեկն այն է, որ անձի (ինտրովերտի) ապրումները, գործողությունները, ակտիվությունը ընդհանրապես ավելի մեծ չափով պայմանավորված են ու միջնորդավորված իր ներաշխարհի իրադարձություններով ու գործոններով՝ հիշողության ու երևակայության բովանդակություններով, դրդապատճառներով և այլն։
Ինտրովերտները գերադասում են շփվել ծանոթ մարդկանց նեղ շրջանակի հետ։
Ինտրովերսիան, ըստ Այզենկի, Մեռլինի և այլ հեղինակների, խառնվածքի տիպ է (մի ամբողջ շարք գծերի զուգակցություն) և այն բնածին է[5]։
Հասկացություն
խմբագրելՀիմնական չափանիշը, որով տարանջատում են էքստրավերտին ինտրովերտից, Կարլ Յունգը համարում է «լիբիդոյի շարժման ուղղությունը»։ Յունգի կարծիքով, էքստրավերսիան կայանում է լիբիդոյի ուղղվածությամբ (կենսական էներգիա) դեպի արտաքին աշխարհ։ Էքստրավերտը նախընտրում է կյանքի սոցիալական և գործնական ոլորտները, իրական արտաքին օբյեկտների հետ գործունեությունը, իսկ ինտրովերտը նախընտրում է երևակայության և պատկերացումների աշխարհում ընկղմվել։ Էքստրավերտն ուղղված է սեփական էներգիայի ծախսման վրա, դրա ուղղվածությունը դեպի արտաքին օբյեկտներ, իսկ ինտրովերտը կուտակում է էներգիան և ուղղում այն ներաշխարհ։ Ինտրովերսիան հանդիսանում է կոլեկտիվ անգիտակցականի արքետիպերից մեկը։ Դինամիկ հոգեբանության երկու վառ ներկայացուցիչների՝ Զիգմունդ Ֆրոյդի և Ալֆրեդ Ադլերի կոնցեպցիաների տարբերություննները վերլուծելով՝ Կ․ Յունգը կարծում էր, որ այս հեղինակների նմանատիպ կոնցեպցիաների տարբերությունները պայմանավորված են հեղինակների ուղղվածությամբ։ Եթե Ֆրոյդը, լինելով ինտրովերտ, հոգեբանական մեխանիզմները փնտրում էր ներաշխարհի խորքերում, ապա Ադլերը, լինելով էքստրավերտ, հաշվի է առնում մարդու հոգեկանը սոցիալական համատեքստում։
Այզենկը Յունգից վերցրեց «էքստրավերսիա» տերմինը՝ զարգացնելով իր դիսպոզիցիոն մոդելը։ Հ․ Այզենկը գտնում էր, որ տարբեր հետազոտական խմբերի կողմից արված տարբեր հետազոտություններում անձի չափորոշիչները համապատասխանաբար տատանվում են սոցիալական հարաբերությունների վրա իրենց կողմնորոշման աստիճաններով՝ ի տարբերություն ռեֆլեքսների, փորձառության և զգացմունքներով կողմնորոշման։ Այս հասկացությունը համարվում է սուպերֆակտորների անկյունաքար՝ անձի գծերի փոխկապակցված համալիր, որը որոշվում է գենետիկորեն։ Ըստ Այզենկի՝ տիպիկ էքստրավերտը լավատես է, իմպուլսիվ, ունի ծանոթների լայն շրջանակ և էմոցիաների ու զգացմունքների թույլ կառավարում։ Տիպիկ ինտրովերտը հանգիստ է, ամաչկոտ, օտարված բոլորից, բացառությամբ՝ մտերիմ մարդկանց, պլանավորում է իր գործողությունները նախապես, սիրում է կարգապահություն ամեն ինչում և պահում է իր զգացմունքները խիստ վերահսկողության տակ։
Հոգեբուժարաններում տարածված է Լեոնգարդի մեկնաբանությունը, որը փոխառվել է այդ հասկացության ավելի վաղ արված՝ Յունգի մեկնաբանությունը և վերաիմաստավորել է այն։ Լեոնգարդի համաձայն, էքստրավերտը թուլակամ անձ է՝ շրջապատի ազդեցությանը ենթարկվող, իսկ ինտրովերտը կամային է։ Միևնույն ժամանակ Լեոնգարդի տիպաբանությունը համարվում է հոգեբուժական, ոչ թե հոգեբանական և առնչվում է ավելի շատ պաթոլոգիայի հետ։ Եթե դիտարկվում է հարցի ոչ պաթոլոգիկ կողմը, ապա լեոնգարդյան մեկնաբանությանը (բայց ոչ Յունգի) մոտ դիտարկվում են այնպիսի հոգեբանական տերմիններ, ինչպիսին են՝ Լոկուս վերահսկողությունը (արտաքին և ներքին), էքստերնալիզմն ու ինտերնալիզմը (Ակոֆ Ռասել Լինկոլն և Էմերի Էդմունդ), և այլն։ Էյգեն Բլեյլերի հոգեբուժարանում ներդրվել է աուտիզմի հասկացությունը, շիզոֆրենիայի ախտանիշը, որն առավելապես բխում է Կ․ Յունգի «ինտրովերսիա» հասկացության մեկնաբանությունից։ Աուտիզմը պաթոլոգիական ինտրովերսիա է՝ ուղեկցված արտաքին աշխարհից ակտիվ դուրսմղմամբ։
Ավելի ուշ էքստրավերսիան համարվում է անձի գիծ, որը ցույց է տալիս իր հետևողականությունը՝ պահպանվելով այնպիսի մոդելներում, ինչպիսին է «Մեծ հնգյակ»-ը (John et al., 2008) կամ HEXACO (Ashton et al., 2004):
Վարքագիծ
խմբագրելԷքստրավերտին և ինտրովերտին բնորոշ է վարքածի տարբերություն։ Հետազոտություններից մեկի համաձայն, էքստրավերտները հակված են կրել ավելի դեկորատիվ հագուստ, իսկ ինտրովերտները նախընտրում են գործնական, հարմարավետ հագուստ[6]։ Էքստրավերտները ավելի շատ սիրում են կենսունակ, ավանդական և էներգետիկ երաժշտություն, քան ինտրովերտները[7]։ Խառնվածքի առանձնահատկությունները ևս ազդում են այն հանգամանքի վրա, թե ինչպես են մարդիկ ստեղծում, ձևավորում իրենց աշխատանքային տարածքը։ Էքստրավերտներն ավելի են գունավորում իրենց գրասենյակը, դռները բաց են պահում, տարածքում պահում են մի քանի ավել աթոռներ և ավելի հակված են իրենց գրասեղանների մոտ դնել ափսեներ և անձեռոցիկ։ Ինտրովերտները հակառակը, ավելի քիչ են գունավորում գրասենյակը և փորձում են մեկուսացնել իրենց աշխատանքային տարածքը սոցիալական փոխազդեցություններից[8]։
Մարդիկ բարդ են և յուրօրինակ, և դա որպես ինտրովերսիա-էքստրավերսիա՝ ենթադրում է փոփոխությունների անընդհատություն։ Մարդիկ կարող են միաժամանակ ունենալ այս երկու տիպերին բնորոշ հատկանիշները։ Մարդը, որն ունի ինտրովերտին բնորոշ հատկանիշներ, մեկ այլ իրավիճակում, այլ իրադրության դեպքում, կարող է դրսևորել իրեն որպես էքստրավերտ։ Ըստ Կ․ Յունգի տեսության՝ եթե մարդու առաջնային ֆունկցիան էքստրավերտությունն է, ապա երկրորդայինը միշտ ինտրովերսիան է (և հակառակը)[1]։
Ամբիվերսիա
խմբագրելՎերջապես, գոյություն ունի երրորդ խումբ, որտեղից է գալիս դրդապատճառը. դրսի՞ց թե՞ ներսից։ Այս խումբը ավելի տարածված է՝ ներառելով ավելի քիչ տարբերակված նորմալ մարդկանց, ովքեր նորմալ համարվում են կամ այն պատճառով, որ այն իրեն թույլ չի տալիս տարատեսակ ծայրահեղություններ, կամ այն պատճառով, որ դրա կարիքը այդ մարդիկ նույնիսկ չունեն։ Նորմալ մարդը, ըստ սահմանման, ցուցաբերում է և արտաքին և ներքին ազդեցություններ։ Նա կազմում է ծավալուն միջին խումբ՝ մի կողմում տեղադրելով նրանց, ում դրդապատճառները գշխավորապես որոշվում ենարտաքին օբյեկտներով, իսկ մյուս կողմում՝ նրանց, որոնց դրդապատճառները ձևավորվում են ներսում։ Առաջին խումբը ես անվանում եմ էքստրավերտներ, իսկ երկրորդը՝ ինտրովերտներ։
Ամբիվերսիան հանդես է գալիս ինտրո-էքստրավերտության միջին ցուցանիշով[10]։ Ամբիվերսիան անկախ է անձի խառնվածքային բնութագրից և իրենից ենթադրում է ինտրովերսիայից և էքստրավերսիայից առանձին մի կատեգորիա։ Ամբիվերտը ո՛չ ինտրովերտն է, ո՛չ էքստրավերտը, սակայն գտնվում է այս երկու ծայրահեղությունների միջև՝ ներառելով միաժամանակ երկուսի որակները։ Ամբիվերտը կարող է դրսևորվել որպես և՛ ինտրովերտ, և՛ էքստրավերտ՝ պայմանավորված տվյալ իրավիճակով[11]։
Մարդկանց մեծամասնությունը ամբիվերտ են[9][10][12][13][14]։
Ինտրովերսիայի և էքստրավերսիայի գաղափարը առավելապես տարածվեց շվեյցարացի հոգեբույժ Կարլ Յունգի շնորհիվ։ Նա 1923 թվականին կրթության միջազգային գիտաժողովի ընթացքում առաջադրում է երրորդ տիպի գոյության թեզը։ Սակայն, Կ․ Յունգն այս տիպը չի ներառում ինտրո-էքստրավերտության՝ իր առաջարկած տիպաբանության մեջ [9][15]։
«Ամբիվերսիա» տերմինն առաջարկել է ամերիկացի հոգեբան Էդմունդ Սմիթ Քոնքլինը՝ 1923 թվականին։ Ըստ Է․ Քոնքլինի՝ ամբիվերսիան հոգեբանական նորմ է։ Քոնքլինը կարծում էր, որ, ի տարբերություն մյուս երկրորդ տիպերի, ամբիվերտն առողջ է, ճկուն, հարմարվող և արդյունավետ[16][15]։
Ամերիկացի հոգեբան Ադամ Գրանտը 2013 թվականին իրականացրել է մի հետազոտություն, որի իրականացման երեք ամիսների ընթացքում ուսումնասիրվել է 340 վաճառողների աշխատանքային գործունեություն։ Ուսումնասիրման արդյունքները ցույց են տվել, որ ամբիվերտ հետազոտվողները ունեցել են 24 %-ով ավելի շահույթ, քան ինտրովերտները և 32 % ավելի, քան էքստրավերտները։ Ըստ Ա․ Գրանտի՝ ամբիվերտները ավելի մեծ ճկունություն են ցուցաբերում հաճախորդների հետ համագործակցելիս, ավելի հավասարակշռված են, կողմնորոշվում են՝ երբ լռել և երբ խոսել, ի ցույց են դնում բավականաչափ ինքնավստահություն և ոգևորություն՝ համոզելու համար, ուշադիր են գնորդների հետաքրքրությունները իմանալու, հասկանալու հարցում[13]։
Կոնֆլիկտների դեպքում էքստրավերտների, ինտրովերտների և ամբիվերտների վարքը նկարագրել է հոգեբան Իրինա Դուբրովինան 2016 թվականին։ Հետազոտողների կարծիքով, առավել բարձր մակարդակի մրցակցային ռազմավարությունն ավելի բնորոշ է էքստրավերտներին, իսկ խուսափողականության, փոխզիջումների և կոնֆորմիզմի ավելի շատ հակված են ինտրովերտները։ Ամբիվերտները, ավելին, քան մյուսները, կոնֆլիկտային իրավիճակներում կարևորում են համագործակցությունը[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Jung, C.J. (1921) Psychologischen Typen. Rascher Verlag, Zurich — translation H.G. Baynes, 1923.
- ↑ Jung, Carl (1995). Memories, Dreams, Reflections. London: Fontana Press. pp. 414—415. ISBN 0-00-654027-9.
- ↑ «Կարլ Գուստավ Յունգ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Thompson, E. R. (October 2008). «Development and Validation of an International English Big-Five Mini-Markers». Personality and Individual Differences 45 (6): 542—548.
- ↑ 5,0 5,1 Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
- ↑ Sharma, R. S. (1980). Clothing behaviour, personality, and values: A correlational study. Psychological Studies, 25, 137—142.
- ↑ Rentfrow, P. J., & Gosling, S. D. (2003). The do re mi’s of everyday life: The structure and personality correlates of music preference. Journal of Personality and Social Psychology, 84, 1236—1256.
- ↑ Gosling, S. (2008). Snoop. New York: Basic Books.
- ↑ 9,0 9,1 9,2 Юнг, 1998, էջ 615
- ↑ 10,0 10,1 Мещеряков, Зинченко, 2009
- ↑ D. Cohen, J. P. Schmidt: Ambiversion: characteristics of midrange responders on the Introversion-Extraversion continuum. In: Journal of Personality Assessment. Band 43(5), 1979, S. 514–516.
- ↑ Georgiev, Christov, Philipova, 2014
- ↑ 13,0 13,1 Grant, 2013
- ↑ 14,0 14,1 Дубровина, Климонтова, Чепурко, 2016
- ↑ 15,0 15,1 Davidson, 2017
- ↑ Conklin, 1923
Գրականություն
խմբագրել- АМБИВЕРТ, ИНТРОВЕРСИЯ, ЭКСТРАВЕРСИЯ // Большой психологический словарь / под ред. Б. Г. Мещерякова, В. П. Зинченко. — 4-е изд., расш. — М. : АСТ, 2009. — ISBN 978-5-17-055693-9.
- Айзенк Г. Ю. Структура личности. — СПб.: Ювента; М.: КСП+, 1999. — 464 с. — ISBN 5896920148.
- О. А. Апуневич, Е. С. Смирнова. Особенности эмоционального выгорания у работников УВД с разным уровнем экстра-интроверсии // Психология и педагогика: достижения и тенденции развития. Сборник статей Международной научно-практической конференции / под общ. ред. Г. Ю. Гуляева. — Пенза : МЦНС «Наука и Просвещение», 2016. — С. 16-24. — ISBN 978-5-9908644-8-1.
- С. В. Дубровина, Т. А. Климонтова, Ю. В. Чепурко. Стратегия поведения в конфликтной ситуации при различной направленности личности (по параметру эстраверсия-интроверсия) // Азимут научных исследований: педагогика и психология. — 2016. — Т. 5, вып. 17, № 4. — С. 335-337.
- Юнг, К. Г. Психологические типы (1923) // Психологические типы / под общ. ред. В. В. Зеленского. — М. : Университетская книга, 1998. — С. 608-624. — ISBN 5-88230-042-8.
- Edmund Smith Conklin. The definition of introversion, extroversion and allied concepts // Journal of Abnormal Psychology and Social Psychology. — 1923. — Vol. 17, no. 4. — P. 367-382. — .(անգլ.)
- M. Crowe, R. Andel, N. L. Pedersen [et al.] Personality and risk of cognitive impairment 25 years later // Psychology and Aging. — 2006. — Vol. 21, no. 3. — P. 573-580. — PubMed. . — (անգլ.)
- Davidson, I. J. The ambivert: A failed attempt at a normal personality // Journal of the History of the Behavioral Sciences. — 2017. — Vol. 53, no. 4. — P. 313-331. — PubMed. . — (անգլ.)
- Eysenck, H. J. Dimensions of Personality. — London, 1947.
- S. Y. Georgiev, C. V. Christov, D. T. Philipova. Ambiversion as independent personality characteristic // Activitas Nervosa Superior Rediviva. — 2014. — Vol. 56, no. 3-4. — P. 65-72.(անգլ.)
- Grant, A. M. Rethinking the extraverted sales ideal: The ambivert advantage // Psychological Science. — 2013. — Vol. 24, no. 6. — P. 1024-1030. — PubMed. . —
- Lane Moore. 10 Signs You’re an Ambivert // Cosmopolitan. — 2016. — 17 փետրվարի.(անգլ.)