Էրսան (հին հուն․՝ Ἔρσα, Ἔρση) հունական դիցաբանության մեջ ցողի աստվածուհին է[1]։

Էրսա
Տեսակծովի հունական աստված և աստվածուհի
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրԶևս
ՄայրՍելենե և Էոս
Քույր/ԵղբայրPandia?

Դիցաբանություն

խմբագրել

Էրսան, ինչպես իր երկու քույրերը՝ Պանդիան և Նեմեան, Զևսի և Լուսնի (Սելենե) դուստրն էր[1]։ Էրսայի խոնավությունը սնուցում էր երկրի բույսերը, որոնք փոխվում էին՝ կախված Լուսնի ուժից։

Գրականության մեջ

խմբագրել

Անտիկ գրականության մեջ Էրսա աստվածուհուն հիշատակում է երեք տեղ միայն Պլուտարքոսը՝ իր «Բարոյականություն» աշխատության մեջ։ Այնտեղ նա մեջբերում է հույն բանաստեղծ Ալկմանին, ով ապրել է մ.թ.ա. 7-րդ դարում։ Վերջինիս աշխատանքները հիմնականում կորել են, հիմնականում հայտնի են միայն առանձին հատվածներ, որոնք հետագայում մեջբերել են այլ հեղինակներ։ Այնուամենայնիվ, Էրսայի անունը, ինչպես առասպելների մեկ այլ հերոսուհի Գերսայի (հին հուն․՝ Ἔρση) անունը, նշանակում է ցող։ Այնուամենայնիվ, ըստ Ալկմանի, «հաստատ չէ, որ դու [Էրսան] կարող ես հավասարեցնել Սեկրոփսի և Ագլավրայի դուստր Գերսային, չնայած նրա [Էրսա] քույր Պանդրոսոսը անուն ունի, որը նրան նույնպես կապում է ցողի հետ»։

Կերպարվեստում

խմբագրել
 
Ֆրիդրիխ Դիսթելբարտ. Արտեմիս-Սելենեի բարձր ռելիեֆը Շտուտգարտի Ռոզենշտեյնյան պալատի վերնաճակատ վրա: 1830 թ,

Էրսա աստվածուհու պատկերով անտիկ հուշարձաններ կամ ընդհանրապես գոյություն չեն ունեցել, կամ դրանք մեզ չեն հասել։ Միակ ստեղծագործությունը, որտեղ պատկերված է նրա կերպարը, ավազաքարերից հարթաքանդակն է, որը 1830 թվականին պատրաստել է Ֆրիդրիխ Դիստելբարտը՝ նկարիչ Յոհան Ֆրիդրիխ Դիտրիխի նախագծով, գերմանական Շտուտգարտում՝ Ռոզենշտայն պալատի գլխավոր մուտքի վրա։ Ֆրիզայի վրա, ի թիվս այլ բաների, պատկերված են Սելենեն (կամ Արտեմիսը), որը ջահը ձեռքին սլանում է երկու ձիերի վրա, և երիտասարդ էրսա աստվածուհին, որը սավառնում է իր մոր ետևից։

Վյուրտեմբերգի Դքսության շինարարության և այգեգործության վարչության ղեկավար Էռնստ Էբերհարդ Սեյֆերը, ով բարձրաքանդակի մասին տեղեկատվություն է ստացել անմիջապես Ի. Ֆ. Դիտրիխից, այսպես է նկարագրել նրա աշխատանքը. «Նրա (Սելենեյի կամ Արտեմիսի) ետևում Ցողը ճախրում է կանացի պատանեկության մեջ» («Hinter ihr schwebt der Thau in weiblicher Jugend»): Իհարկե, երկու աստվածուհիներից, որոնք մարմնավորում են ցողը, Էրսը և Գերսան, նա կարող էր նկատի ունենալ միայն Էրսային, քանի որ նա էր Սելենեի դուստրը[2]։

 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Эрса Արխիվացված 2020-11-16 Wayback Machine // Мифология и легенды Вики. Fandom.
  2. E. E. F. von Seyffer. Seyffer 1831. — S. 30.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Гесиод. Теогония. Полное собрание текстов / Пер. В. В. Вересаева, О. П. Цыбенко. Вступительная статья В. Н. Ярхо. Комментарии О. П. Цыбенко и В. Н. Ярхо. — М.: Лабиринт, 2001. — 256 с.