Էրկին Գադիրլի

Ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ

Էրկին Գադիրլի (ադրբ.՝ Erkin Qədirli, մայիսի 13, 1972(1972-05-13)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, Ադրբեջանական Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր ընդդիմադիր ազատական Հանրապետական այլընտրանք կուսակցությունից։

Էրկին Գադիրլի
Դրոշ
Դրոշ
ԱՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Հանրապետական այլընտրանք
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 13, 1972(1972-05-13)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նվել է 1972 թվականի մայիսի 13-ին Գանձակում, Ադրբեջանական ԽՍՀ։ 1994-2006 թվականներին դասախոսել է Բաքվի պետական համալսարանի իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Տարբեր ժամանակահատվածներում աշխատել է զանազան միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են Կարմիր խաչը, Կարմիր կիսալուսինը, ՄԱԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ինչպես նաև մասնակցել է տարբեր ազգային և միջազգային նախագծերի և աշխատանքային խմբերի։

1998 թվականին եղել է Հռոմում միջազգային քրեական դատարանի հիմնադրման կապակցությամբ ՄԱԿ-ի դիվանագիտական ժողովի ադրբեջանական պատվիրակության անդամ։ Գերմանիայում հրատարակած Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 1998 մեկնաբանության հեղինակ է։ 2008 թվականի դեկտմեբերի 25-ին հիմնադրված Հանրապետական այլընտրանք կուսակցության համահիմնադիրներից է[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/8292
  2. «Erkin Qədirli başqanlıqdan ad günündə çıxarılıb». lent.az. lent.az. Վերցված է 9 fevral 2020-ին.(չաշխատող հղում)
  3. «Erkin Gadirli: I fully support widening and deepening of relations between Azerbaijan and EU». commonspace.eu. commonspace.eu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 9 fevral 2020-ին.