Էրիկ Դաման
Էրիկ Դաման (նորվ.՝ Erik Dammann, մայիսի 9, 1931[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, հակագլոբալիստ և էկոլոգ։ Հիմնադրել է «Ապագան մեր ձեռքերում է» (նորվ.՝ Framtiden i våre hender) շարժումը։
Էրիկ Դաման | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1931[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող և բնապահպան |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Պարգևներ |
Կենսագրություն և ստեղծագործական կյանք խմբագրել
Էրիկ Դամանը ծնվել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1931 թվականի մայիսի 9-ին։ Բարձրագույն կրթություն է ստացել գովազդային տեխնոլոգիաների բնագավառում։ Նրա «Ապագան մեր ձեռքերում է» ստեղծագործությունը ալեկոծել է ողջ հասարակությանը։ Այստեղ գրողը արծարծել է քաղաքակրթության տարածման հեռանկարները։ Ոգեշնչվելով այդ գրքի շռնդալից հաջողություններով, Էրիկ Դամանը 1974 թվականին նախաձեռնել է հասարակական մի շարժում, որը գրքի անունն էր կրում, այն է ՝ «Ապագան մեր ձեռքերում է»։ Այս միջազգային կազմակերպությունը գոյություն ունի ցայսօր էլ։ Շարժման մեջ ընդգրկվածների թիվն այսօր հասնում է ավելի քանի քսան հազարի[2]։ Իսկ ամբողջ աշխարհում երեսուն գործընկեր կազմակերպություններ կան։
Էրիկ Դամանը հայտնի է նաև Սամոա կղզում ապրելու շնորհիվ։ Վերջինս մանրամասնորեն նկարագրված է իր կողմից «Չորս երեխաների հետ խրճիթում» (անգլ.՝ With four children in a palm hut, 1968) գրքում։ Էրիկ Դամանը ևս երկու հասարակական շարժումների նախաձեռնող է համարվում։ Դրանք են՝ «Project Alternative Future» և «Forum for System Debate»:
«Ժամանակից և տարածությունից դուրս» (անգլ.՝ Behind time and space, 1987) գիրքը համարվել է իր ժամանակի Նորվեգիայի առաջին նյու էյջ փիլիսոփայական աշխատանքը։
1982 թվականին Էրիկ Դամանը արժանանում է «Ճիշտ կենսակերպի համար» (անգլ.՝ The Right Livelihood Award). ի դեպ, այս մրցանակը համարում են Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարատեսակը[3]։ Մրցանակը շնորհելիս ասվում էր. «Արևմտյան կենսակերպի և արժեքների դեմ մարտահրավերի, առավել պատասխանատու հարաբերություններ շրջակա միջավայրի հետ և երրորդ աշխարհի պայքարի համար»[4]։
In the same way that we today think that the slave trade and colonial exploitation were inhuman and inconceivably bestial ways of acquiring riches, there is no doubt that coming generations will think that our form of world trade and distribution of the world's benefits were just as inconceivable and inhuman
1988 թվականից սկսած Էրիկ Դամանը պետության կողմից ցմահ ստանում կենսաթոշակ։
Ստեղծագործություններ խմբագրել
- 1966 Truls og Tone Tryllepike, På eventyr i virkeligheten, barnebok
- 1968 Med fire barn i palmehytte. Oversatt til svensk, ungarsk, finsk
- 1972 Fremtiden i våre hender. Oversatt til svensk, finsk, dansk, engelsk
- 1972 Adopsjon? (medredaktør og medforfatter)
- 1974 Ny Livsstil. Om Folkeaksjonen Framtiden i våre Hender. Med rapport fra åpningsmøtet.
- 1976 Ny livsstil- og hva så?. Oversatt til svensk (Tio steg mot framtiden)
- 1977 Partiene ved skilleveien (sammen med Jacob Bomann-Larsen)
- 1978 Dagen er din. Oversatt til svensk
- 1979 Revolusjon i velstandssamfunnet. Oversatt til svensk og engelsk
- 1980 Du bestemmer!. Oversatt til dansk
- 1981 Fritanker. Arikkelsamling
- 1981 Talofa Samoa!. Oversatt til svensk
- 1987 Bak tid og rom. Oversatt til dansk og tysk
- 1989 Pengene eller livet!. Oversatt til svensk.
- 1998 Bortført reportasjebok(sammen med Ragnhild Dammann)
- 2005 Kontraster, beretning om et mangfoldig liv (selvbiografi)
- 2011 Framtidsfrø (bidragsyter)
- 2014 Verdirevolusjon, debattbok
Էրիկ Դամանի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան ինը լեզուներով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Dagsavisen (норв.) — 2011. — P. 33.
- ↑ Официальный сайт организации «Будущее в наших руках»(նորվ.)
- ↑ «Erik Dammann / The Future in Our Hands (Norway)» (անգլերեն). The Right Livelihood Award. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «…for challenging Western values and lifestyles in order to promote a more responsible attitude to the environment and the third world»
Արտաքին հղումներ խմբագրել
- altnett.no Արխիվացված 2006-10-05 Wayback Machine Intervju i tidsskriftet Visjon, april 2006.
- Right Livelihood Award Արխիվացված 2008-07-25 Wayback Machine
- 85 års omtale i Aftenposten 9. mai 2016