Էրիկ Ասատուրյան

ֆուտբոլիստ

Էրիկ Ասատուրյան (սեպտեմբերի 24, 1966(1966-09-24)[1] կամ հունիսի 24, 1966(1966-06-24), Սեն Մորիս), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հարձակվող։ 2020 թվականից գլխավորում է Լանսի ակադեմիան։

Էրիկ Ասատուրյան
ֆր.՝ Éric Assadourian
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1966(1966-09-24)[1] (57 տարեկան) կամ հունիսի 24, 1966(1966-06-24) (57 տարեկան)
Ծննդավայր Սեն Մորիս
Հասակ 172 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Ծնվելով Ֆրանսիայում` խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում և 1996 թվականի հոկտեմբերի 5-ի իր առաջնախաղից հետո մասնակցել է 12 միջազգային խաղի` խփելով 3 գոլ, այդ թվում՝ 1998 թվականի Աշխարհի գավաթի նախընտրական փուլի Հյուսիասային Իռլանդիայի դեմ խաղի ժամանակ։

Մարզչական կարիերա խմբագրել

Կարիերայի ավարտից հետո Ասատուրյանը աշխատել է Բրեստ ՖԱ-ի և Լանս ՖԱ-ի երիտասարդական հավաքականների հետ[2]։ 2005 թվականից մինչև 2011 թվականը նա տարբեր պաշտոններ է ունեցել Լանսում, ներառյալ մինչև 18 տարեկանների հավաքականի և պահեստայինների ավագ թիմի կառավարումը։

2012 թվականի հունիսից 2014 թվականի հունիսը նա աշխատել է Կատարի Ալ-Դուխաիլ ակումբում, այդ թվում նաև երիտասարդական հավաքականի հետ։ Այնուհետև վերադարձել է Բրեստ ՖԱ և դարձել նրանց մինչև 19 տարեկանների ղեկավար։ 2019 թվականի հունիսին նշանակվել է Ռենն ՖԱ-ի մինչև 19 տարեկանների հավաքականի և երիտասարդական հավաքականի պատասխանատու[3]։ Այնուամենայնիվ, 4 ամիս անց նա որոշել է հրաժարվել պաշտոնից։ 2020 թվականի հունվարին նա վերադարձել է Լանս՝ որպես ակուբի ակադեմիայի ղեկավար[4]։

Պարգևներ խմբագրել

Թուլուզ

Գենգան

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Միավոր Արդյունք Առաջնություն
1 1996 թվականի հոկտեմբերի 5  Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 1–1 Ոչ-ոքի 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ
2 1997 թվականի օգոստոսի 20  Պորտուգալիա Պորտուգալիա 1–3 Պարտություն 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ
3 1997 թվականի սեպտեմբերի 6  Հայաստան Ալբանիա 3–0 Հաղթանակ 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել