Էրիկ Ադամս (անգլ.՝ Eric Adams, իսկական անուն` Լուիս Մարուլլո, հուլիսի 12, 1952(1952-07-12), Օբերն, Նյու Յորք, ԱՄՆ), «Manowar» հևի մետալ խմբի վոկալիստը՝ խմբի գոյության հենց սկզբից[2]։

Էրիկ Ադամս
Բնօրինակ անունանգլ.՝ Eric Adams
Ի ծնե անունանգլ.՝ Louis Marullo
Նաև հայտնի է որպեսEric Adams[1]
Ծնվել էհուլիսի 12, 1952(1952-07-12) (71 տարեկան)
Օբերն, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերմետալ, հևի մետալ և փաուեր մետալ
Մասնագիտություներգիչ և վոկալիստ
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունManowar?
Կայքmanowar.com
 Eric Adams Վիքիպահեստում

Ստեղծագործություն խմբագրել

«Էրիկ Ադամս» կեղծանունը վերցրել է իր երկու որդիների` Էրիկ Մարուլլոյի և Ադամս Մարուլլոյի անունների համադրումից[3]։ Վերջին ալբոմների երախտագիտության խոսքում նրանք միշտ հիշատակվում են։

Էրիկ Ադամսը սկսել է երգել 9 տարեկանից։ 11 տարեկանում երեք ընկերների հետ ստեղծել է «The Kidz» խումբը, որը 1965 թվականին թողարկել է «Meet the Kidz» սինգլը։ Նա Դիմայո Ջոուիի դպրոցական ընկերն է, սակայն մինչև Manowar-ը երբևէ միասին չեն նվագել։ Նախքան Manowar-ին միանալը Էրիկը երգել է «Jade» խմբում։

Բացի երգելը, Էրիկը նաև կիթառ նվագել է։ Հավաստի տեղեկություններ չկան, թե ինչու է դադարել կիթառ նվագել և դարձել է մաքուր վոկալիստ։ Ըստ մի վարկածի, Ջոուի Դիմայոն է համոզել նրան կենտրոնանալ երգի վրա, սակայն Էրիկն առանց կիթառի իրեն լավ չի զգացել։ Այդ ժամանակ համերգներից մեկից առաջ Ջոուին թաքցրել է կիթառը, իսկ Էրիկին ասել է, թե մոռացել է այն բերել։ Էրիկը կարողանում է նվագել նաև հարվածային և ստեղնաշարային գործիքներով։

Զբաղվում է նետաձգությամբ, ինչը և ներկայացնում է «Gloves of Metal» երգի տեսահոլովակում։ երաժիշտը տարված է ամերիկյան ֆուտբոլով։ Նրա սիրելի թիմը Minessota Vikings-ն է։ Զբաղվում է նաև ծանր ատլետիկայով։

Այն բանից հետո, երբ նա միացել է խմբին, սկսել է զբաղվել խմբի ֆինանսական հարցերով։ Նրա հերոսություններից մեկը կարելի է համարել Ջակոմո Պուչինի «Տուրանդոտ» օպերայի «Nessun dorma» արիայի կենդանի կատարումը, որը համարվում է օպերային ամենաբարդ արիաներից մեկը։ Այդ ձայնագրության համար Ադամսը, մի երգիչ, ով նվազագույնը 40 տարվա փորձ ունի, առաջին անգամ կարիք է ունեցել դասական վոկալի դասեր անցնել։ Ավելի ուշ այդ ձայնագրությունն ընդգրկվել է «Warriors of the World» ալբոմում։

2002 թվականին Էրիկը Սառա Բրայթմանի հետ ձայնագրել է Where Eagles Fly երգը` նրա «Harem» ալբոմի համար, բայց երգն այդպես էլ չի ընդգրկվել ալբոմի վերջնական տարբերակում[4]։

Հոբբի խմբագրել

Էրիկը նաև որսորդության մեծ սիրահար է և նախընտրում է որս անել նետ ու աղեղով։ 2006 թվականին նա թողարկել է որսի մասին «Wild Life and Wild Times» ֆիլմը, որի երաժշտությունն ինքն է գրել։ Էրիկը նաև ելույթ է ունեցել որսորդության մասին մի քանի ռադիոհաղորդումներում և հարցազրույցներ է տվել որսորդության մասին ամսագրերին։ Հաճախ է մասնակցում որսորդական մրցույթների[5][6]։

  Այդ որսի ընթացքում մենք օգտագործել ենք 33 նետ, 39 փամփուշտ, 16 փայտե հենարան, չորս կաշվե դանակ, երեք հեռադիտակ, չորս տեսախցիկ, 48 թվային տեսակիր։ Մենք անցանք ավելի քան 50.000 մղոն օդով, 3.000 մղոն գետնի վրայով, և թե՛ բնության գրկում, թե՛ ստուդիայում ֆիլմի վրա աշխատելիս ամեն մի վայրկյան 100 տոկոսով ներգրավված էինք աշխատանքում[7]։  

2007 թվականի հունիսի 30-ին բուլղարական Կավարնա քաղաքում Manowar-ի համերգի ժամանակ նա երգել է Բուլղարիայի հիմնը բուլղարացի երկրպագուների համար։ Հիմնի կատարումը ձայնագրվել է խմբի նոր տեսաերիզի համար։

2007 թվականին Էրիկը կատարել է Ուրվականի պարտիան Էնդրու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականը» ստեղծագործության քավըր տարբերակում։

2009 թվականին Manowar-ը բավականին ռիսկային փորձ էր նախաձեռնել, որը կոչվում էր «Էրիկի ոդիսականը վոկալի աշխարհում»․ «Father» բալլադը 16 լեզուներով՝ երգչի մայրենի անգլերենով, քիչ թե շատ տարածված գերմաներենով և իտալերենով և ավելի հազվադեպ ճապոներենով, հունգարերենով և ռումիներենով։

2009 թվականի վերջին «Father» երգը կատարվել է նաև ռուսերենով և շվեդերենով։ Սուրբ ծննդյան տոներին խումբը տեղադրել է երգի MP3 տարբերակն իր կայքում` որպես նվեր երկրպագուներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Эрик Адамс | Eric Adams статистика, видео, фото, биография, бои без правил, боец MMA» (ռուսերեն). fighttime.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. «Mythimedia — Greek Myth in Today's Culture». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Sarah Brightman — Where eagles fly
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. О «Wild Life And Wild Times» в интервью с Адамсом на сайте Hitkiller.com(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ադամս» հոդվածին։