Էրիկա Շթայնբախ

գերմանացի քաղաքական գործիչ

Էրիկա Շթայնբախ (երբեմն նաև Շտեյնբախ, գերմ.՝ Erika Steinbach, հուլիսի 25, 1943(1943-07-25)[2][3][4][…], Rumia, Powiat wejherowski, Pomeranian Voivodeship, Լեհաստան), գերմանացի քաղաքական գործիչ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր։

Էրիկա Շթայնբախ
գերմ.՝ Erika Steinbach
 
Կուսակցություն՝ Alternative for Germany?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ոչ գեղարվեստական գրող
Դավանանք Independent Evangelical Lutheran Church?
Ծննդյան օր հուլիսի 25, 1943(1943-07-25)[2][3][4][…] (80 տարեկան)
Ծննդավայր Rumia, Powiat wejherowski, Pomeranian Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Erika Hermann
Ամուսին Helmut Steinbach?
 
Կայք՝ erika-steinbach.de
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Էրիկա Շթայնբախի հայրը՝ Վիլհելմ Կարլ Հերմանը, ծնվել է Հանաուում (Հեսսեն, Գերմանիայի Կենտրոնական Արևմտյան շրջան), սակայն նրա ընտանիքը բնիկ Ստորին Սիլեզիայից էր[6]։ 1941 թվականին նա տեղափոխվել է Ռումինա՝ Լեհաստանի Հանրապետության գյուղերից մեկը, որը 1939 թվականին օկուպացվել էր նացիստական Գերմանիայի կողմից։ Վիլհելմ Կարլ Գերմանը այնտեղ ծառայել է որպես մասնագետ սերժանտ՝ Լյուֆտվաֆեի կոչումով։ Էրիկա Շթայնբախի մայրը՝ Էրիկա Հերմանը, աշխատել է Ռումինիայում, որտեղ էլ ծնվել է դուստրը[7][8]։

Քաղաքական հայացքներ և հասարակական-քաղաքական գործունեություն խմբագրել

1985 թվականից Էրիկա Շթայնբախը ընդգրկված է գերմանա-իսրայելական հանրության մեջ։ Նա Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության մարդու իրավունքների և հումանիտար օգնության թեմաների խոսնակ է[9]։

1998 թվականից ղեկավարում է Վտարվածների միությունը, որը ներկայացնում է գաղթող գերմանացիների շահերը, որոնք փախել են խորհրդային զորքերից կամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտաքսվել են Արևելյան Պրուսիայից, Սիլեզիայից և արևելքի գերմանական այլ շրջաններից։

Շթայնբախն այդ պաշտոնում բազմիցս սուր քննադատությունների է ենթարկվել Լեհաստանում և Չեխիայում և բարդությունների պատճառ դարձել գերմանա-լեհական և գերմանա-չեխական հարաբերություններում։

Ավելի վաղ Էրիկա Շթայնբախը հանդես է եկել Եվրամիությանը Լեհաստանի և Չեխիայի անդամակցության դեմ՝ դա կապելով արտաքսվածների փոխհատուցման պահանջների կամ նախնիների հողերը վերադարձնելու իրավունքի հետ։ Բայց ավելի ուշ նա վերանայել է այդ տեսակետները[10]։

2012 թվականի մայիսին Շթայնբախը հայտարարել է Խարկովի գաղութում պատիժը կրող Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ հովանավորչություն ստանալու մասին[11]։

«ARD» հեռուստաալիքի ստուդիայում հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը չպետք է մասնակցի հաղթանակի 70-ամյակի շքերթին, և ասել, որ ինքը երախտագիտություն չի զգում կարմիր բանակի հանդեպ՝ ֆաշիզմից ազատվելու համար։ Էրիկ Շթայնբախը նաև կարծում է, որ Գերմանիան Ռուսաստանի հանդեպ մեղքի զգացողության պատճառ չունի։ Նրա կարծիքով գերմանացիները գիտակցել են իրենց պատասխանատվությունը անցյալի իրադարձությունների նկատմամբ և իրենց արժանի են պահում[9][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Der Spiegel (գերմ.)Spiegel-Verlag, 2022. — ISSN 0038-7452; 2195-1349
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. https://www.faz.net/aktuell/politik/inland/erika-steinbach-gibt-verdienstorden-zurueck-15591450.html — 2018.
  6. «Erika Steinbach bestreitet Sinneswandel». Die Welt (գերմաներեն). Վերցված է 2005 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  7. Rundfunk Berlin Brandenburg online
  8. Ein Handkuss für die Bestie
  9. 9,0 9,1 http://russian.rt.com/inotv/2015-05-07/Deputat-bundestaga-Germanii-ne-za RT: «Депутат бундестага: Германии не за что благодарить советских солдат»
  10. http://www.dw.de/фонд-бегство-изгнание-примирение-и-роль-личности-в-истории/a-5098250 Deutsche Welle: Фонд «Бегство, изгнание, примирение» и роль личности в истории
  11. Korrespondent.net: Депутат бундестага от правящей в Германии партии взяла шефство над Тимошенко, 19.05.2012
  12. http://www.bild.de/politik/inland/zweiter-weltkrieg/zweiter-weltkrieg-40851110.bild.html Bild: Krim-Annexion erinnert an Hitler-Strategie
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Շթայնբախ» հոդվածին։