Էրիխ Կոշ (սերբ.՝ Ерих Кош; ապրիլի 15, 1913(1913-04-15)[1][2][3], Սարաևո, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 25, 2010(2010-05-25)[5][1][2][…], Բելգրադ, Սերբիա), սերբ արձակագիր։

Էրիխ Կոշ
Ерих Кош
Ծնվել էապրիլի 15, 1913(1913-04-15)[1][2][3]
ԾննդավայրՍարաևո, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էմայիսի 25, 2010(2010-05-25)[5][1][2][…] (97 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիա
Մասնագիտությունլեզվաբան, գրող, թարգմանիչ, ինքնակենսագիր, բանաստեղծ-փաստաբան, գրական քննադատ և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ

Ստեղծագործությունը

խմբագրել

Էրիխ Կոշի առաջին գրքերը («Կրակի մեջ», 1947, «Երեք ժամանակագրություն», 1949, «Ժամանակը պատերազմական է», 1952, պատմվածքների ժողովածուները) նվիրված են ազգային-ազատագրական շարժմանը։ Հետագա պատմվածքներում, վիպակներում, վեպերում ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի իր ժամանակակիցը, որը հաճախ հակաֆաշիստական պայքարի նախկին մասնակից է։ Այս ստեղծագործություններում ամբողջապես բացահայտվում է Կոշ-երգիծաբանի տաղանդը։ Կոշը անողոք պայքար է մղում քաղքենիության բոլոր դրսևորումների դեմ («Մեծ Մակը», 1956), անտարբերության և մեծամտության («Ձյուն և սառույց», 1961), բյուրոկրատական անիմաստ ճիգերի և մարդու նկատմամբ անվստահության («Խրաբակի գործը», 1971) դեմ։ Եվ եթե իր ձևով «Ցանցեր» վեպը (1967) հոգեբանական նուրբ հետազոտություն է, ապա առաջ քաշած խնդիրներով այն սերտորեն կապված է գրողի ողջ ստեղծագործության հետ։ Այդ ստեղծագործության հերոսը «մայրաքաղաքային բարձր շրջանների հաջողակ և նկատելի դեմքերից» մեկն է, հայտնի ճարտարապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ։ Հոգնելով առօրյա իրարանցումից, ընտանեկան և աշխատանքային հարաբերությունների կեղծիքից, նա անսպասելիորեն փախչում է դեպի լքված ձկնորսական ավանը։ Այստեղ էլ նա իսկական հանգիստ չի գտնում, այստեղ էլ ներքաշվում է նոր և ոչ պակաս բարդ մարդկային հարաբերությունների մեջ։ Բայց հենց այդ հարաբերություններն են նրան օգնում վերագտնել իրեն և հասկանալ գլխավորը՝ առանց պայքարի կյանք չկա։ Հերոսը զոհվում է, փրկելով իրեն վստահված ձկնորսական ցանցերը[7]։

Էրիխ Կոշը հայերեն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13982572X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.naslovi.net/2010-05-25/b92/preminuo-erih-kos/1742660
  6. НИН online
  7. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 635-636։