Էրզյական լեզվի օր (էրզ.՝ Эрзянь Келень Чи[1]), էրզյական ժամանակակից ազգային տոն։ Ստեղծվել է 1993 թվականին Անատոլի Ռյաբովի անվան էրզյական լեզվի փրկության հիմնադրամի կողմից (Սարանսկ)։ Տոնը նշվում է ապրիլի 16-ին, առաջին էրզյացի պրոֆեսոր Անատոլի Ռյաբովի ծննդյան օրը[2]։

Էրզյական լեզվի օր
տոն, ամենամյա միջոցառում Խմբագրել Wikidata
Ստեղծում1993 Խմբագրել Wikidata
ԵրկիրՄորդովիա Խմբագրել Wikidata
Հիշատակվում էէրզյաներեն, Անատոլի Ռյաբով Խմբագրել Wikidata
Միջոցառման պարբերություն1 տարի Խմբագրել Wikidata
ԱմսաթիվԱպրիլի 16 Խմբագրել Wikidata

Ներկայումս Էրզյական լեզվի օրը նշվում է ոչ միայն Մորդովիայում, որտեղ էրզյական լեզուն ռուսերեն և մոկշաներեն լեզուների հետ հավասարապես համարվում է պաշտոնական լեզու, այլ նաև էրզյացիների բնակության մյուս վայրերում՝ Նիժնի Նովգորոդի մարզ, Սամարայի մարզ, Մոսկվայի մարզ, Չելյաբինսկի մարզ և Մուրմանսկի մարզերում։ Տոնակատարությունը ավանդաբար նշվում է նաև արտասահմանում, Էստոնիայում[3][4] («Սյատկո» Էրզյան ընկերություն[5]) և Ֆինլանդիայում։ Մոսկվայում միջոցառումը կազմակերպում է «Էրզյան վայգել» («Էրզի ձայնը») ընկերությունը[6][7], իսկ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում՝ «Էլե» Էրզյան միավորման անդամները[8]։

Տոնակատարության պաշտոնական ծրագիր ակնհայտորեն ամրագրված չէ և սովորաբար անցկացվում է դպրոցներում ու մանկապարտեզներում բաց դասերի տեսքով, հանդիպումներ հանրահայտ գրողների և բանաստեղծների, մշակույթի գործիչների հետ, կազմակերպվում են համերգներ։ Միջոցառման նպատակն է ցուցադրել էրզյան լեզվի և գրականության, ինչպես նաև այլ ազգային նվաճումները։ Միջոցառման անցկացման դահլիճում պարտադիր տեղադրվում է Անատոլի Պավլովիչ Ռյաբովի դիմանկարը, որը զարդարում են ծաղիկներով և ազգային դրոշներով, գրառումներ են կատարում էրզյան լեզվով։ Միջոցառման պաշտոնական մասը սկսվում է «Տյուշտյա» երգով, սովորաբար Սարանսկում այս երգը կատարում է «Տորամա»[1] անսամբլը։ Այնուհետև վառվում է ծննդյան մոմը` շտատոլը։ Մոմը վառելու իրավունքը տրվում է հարգված և հանրահայտ մարդու, որից հետո ընտրվում են Էրզյան ավագանու նախագահության խորհրդի անդամության թեկնածուները (էրզ.՝ Эрзянь атянь эзем):

Էրզական լեզվի օրը Ռուսաստանի մարզերում և ոչ միայն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել