Էրեղլի
Էլեգրի (թուրքերեն՝ Ereğli), քաղաք Թուրքիայի Քոնյայի մարզում։ Բնակչությունը կազմում է 82 633 մարդ՝ ըստ 2000 թվականի մարդահամարի[1][2], ըստ 2008 թվականի՝ 93 161 մարդ[3]։
Էլեգրի | ||
Երկիր | Թուրքիա | |
---|---|---|
Համայնք | Քոնյայի մարզ | |
ԲԾՄ | 1043±1 մետր | |
Բնակչություն | 145 389 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0332 | |
Փոստային դասիչ | 42000–42999 | |
Պաշտոնական կայք | konya-eregli.gov.tr(թուրքերեն) | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքի սկզբնական անվանումը Հերակլեա էր, առաջացել է Հերակլեսի անվանումից։ Աստիճանաբար անվանումը փոփությունների ենթարկվելով դարձել է Էրեգլի[4]։ Մ․թ․ա․ 64 թվականին քաղաքը գրավել են հին հռոմեացիները։ Հռոմեական կայսրության մասնատումից հետո՝ 395 թվականին, Հերակլեան հայտնվել էԲյուզանդական կայսրության տարածքում։ 9-րդ դարում երկու անգամ (805 և 832 թվականներին) քաղաքը գրավել են արաբները[1][4]։ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ Էրեգլին վերածվել էր խաչակիրների և սարակինոսների զինված պայքարի թատերաբեմ։ 11-րդ դարի երկրորդ կեսին քաղաքը գրավել են թուրք-սելջուկները[5]։ 15-րդ դարի երկրորդ կեսին Էրեգլին անցել է թուրք-օսմանների ձեռքը։ 1553 թվականին սուլթան Սուլեյման I-ը, վերադառնալով Իրանի արշավանքներից, Էրեգլիում սպանել է իր ավագ որդի Մուստաֆային, որի պատճառները դեռևս անհայտ են։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքից հարավ գտնվում է խեթական բարձրաքանդակը, որում պատկերված է թագավորը, որը ծնկել է աստվածներից մեկի դիմաց։
Հայտնի տեղացիներ
խմբագրել- Շեհզադե Մուստաֆա — Սուլեյման I-ի որդին, գահի ժառանգորդ.
- Ալի Թալիպ Օզդեմիր — թուրք քաղաքական գործիչ, «Հայրություն» կուսակցության նախկին ղեկավար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ereğli» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Türkiye İstatistik Kurumu» (թուրքերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 4,0 4,1 «Ereğli'nin Tarihçesi» (թուրքերեն). Ereğli Kaymakamlığı (сайт администрации). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Richard, Jean. The Crusades, C. 1071-c. 1291. — Cambridge University Press. — P. 73. — ISBN 0-521-62566-1
Գրականություն
խմբագրել- Эрегли // Элоквенция — Яя. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 146. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 49)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրեղլի» հոդվածին։ |