Էրագոն (ֆիլմ)
«Էրագոն» (անգլ.՝ Eragon), Սթեֆան Ֆանգմեյերի կողմից նկարահանած ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, Քրիստոֆեր Պաոլինիի համանուն վեպ-ֆանտազիայի էկրանավորում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 14-ին։
Էրագոն անգլ.՝ Eragon | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ Հունգարիա |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][3], մարտաֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Էրագոն[4] |
Թվական | 2006 և դեկտեմբերի 14, 2006[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ստեֆան Ֆանգմեյեր[6][7][3][…] |
Պրոդյուսեր | Ռոջեր Բարթոն և Ջոն Դևիս |
Սցենարի հեղինակ | Փիթեր Բուչման[7] |
Դերակատարներ | Էդ Սփելիրս[1][6][7][…], Ռեյչել Ուայզ[7][8], Ջերեմի Այրոնս[1][6][7][…], Ռոբերտ Քարլայլ[6][7][8], Սիեննա Գիլլորի[1][6][7][…], Ջոն Մալկովիչ[1][7][8], Ալան Արմսթրոնգ[7][8], Ջիմոն Հոնսու[1][7][2][…], Գարեթ Հեդլունդ[7][8], Քրիստոֆեր Իգեն, Ջոս Սթոուն[8], Սթիվ Սփայրս[8], Գարի Լյուիս[7][8], Թեմսին Էգերթոն[7][8] և Քերոլայն Չիքեզի[7][8] |
Օպերատոր | Հյու Ջոնսոն |
Երաժշտություն | Պատրիկ Դոյլ |
Մոնտաժ | Քրիս Լեբենզոն |
Նկարահանման վայր | Վանկուվեր, Բուդապեշտ, Բրիտանական Կոլումբիա և Pinewood Studios |
Կինոընկերություն | 20th Century Studios[2], RatPac-Dune Entertainment, Ingenious Media և Davis Entertainment |
Տևողություն | 105 րոպե |
Շահույթ | 249 500 000 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԵրբ վրա հասնի խավարը, լույսի վերջին պաշտպանը կդառնա վիշապը:
Դեպքերը տեղի են ունենում Ալագեյզիայում, որտեղ բնակվում են էլֆեր, թզուկներ և այլ հեքիաթային կերպարներ։ Գլխավոր հերոսը 17-ամյա Էրագոնն է, ով վերջինն է երբևէ գոյություն ունեցած վիշապների հեծյալներից։
Մի անգամ Էրագոնը վիշապի ձու է գտնում, ինչից հետո նրան վիճակված էր մեծացնել և դաստիարակել վիշապուհուն։ Էրագոնը և վիշապը իրար հետ շփվում են մտքերի միջոցով։ Այդպես Էրագոնը իմանում է վիշապի անունը։ Նրա անունն է Սապֆիրա։ Հետո պարզվում է, ուր վիշապն առանց հեծյալի չի կարող գոյատևել, իսկ հեծյալը կարող է ապրել առանց վիշապի։ Նրանք միասին մասնակցում են մեծ պատերազմի, որպեսզի ազատեն իրենց երկիրը Գալբատորիքսից, ով նույնպես հեծյալ է և սպանելով իր ընկեր- հեծյալներին իր ձեռքն է վերցրել իշխանությունը։
Գրքի և ֆիլմի միջև տարբերություն
խմբագրել- Ֆիլմում հերոսների ճանապարհորդությունը տևում է ավելի կարճ քան գրքում։ Ֆիլմում անցնում է երեք օր, իսկ գրքում համարյա մեկ ամիս։
- Գրքում Էրագոնը կռվում է ուրգալների հետ, որովհետև նրանք ցավ ու տառապանք էին պատճառում մարդկանց, իսկ ֆիլմում նրանց հետ կռվելով Էրագոնը ուզում է ցույց տալ իր ուժը։
- Վեպում պատմությունն ավարտվում է նրանով, որ Էրագոնը պատրաստվում է մեկնել Էլլեսմեր, որպեսզի սկսի պարապմունքները, իսկ ֆիլմում այդ մասին նույնիսկ խոսք չկա։ Արյան մեկնում է իր տուն, որպեսզի զորքին պատրաստի, իսկ Էրագոնը մնում է Պահակներին հետևելու։
- Գրքում Արյայի ականջները էլֆերի ականջների նման «սուր» են, իսկ ֆիլմում ինչպես սովորական մարդունը։
- Գրքում Արյայի մազերը սև էին։
- Գրքում Սապֆիրան ավելի դանդաղ է մեծանում, և Էրագոնն է ընտրում նրա անունը, որ թե վիշապն է ներկայանում նրան։
- Գրքում Բրոմը չի հրաժարվում Էրագոնին պատմել վիշապների մասին։
- Գրքում Էրագոնը և Այրան չեն խոսում երազում, նա ուղղակի տեսնում է Արյային, բայց նրանք չեն խոսում։
- Վեպում Էրագոնը Արյային փրկում է Բրոմի մահից հետո։ Եվ երբ նա գտնում է աղջկան՝ նա ուշագնաց է լինում, մինչդեռ ֆիլմում իրար հետ խոսում էին։
Ֆիլմի ընկալում
խմբագրելՇատ երկրպագուներ վրդովված էին ֆիլմով։ Նրանք հայտարարեցին, որ ֆիլմում բացակայում են շատ կարևոր դեպքեր, իրադարձություններ և կերպարներ։ Ինչպես նաև գլխավոր հերոսների նկարագրությունը չի համապատասխանում գրքի նկարագրությանը։
Շատերը քննադատում են, որ կարևոր կերպարների և դեպքերի բացակայությունը կասկածելի են դարձնում շարունակությունը։ Օրինակ Ռորանը հեռանում է տնից, որպեսզի չգնա բանակ, իսկ գրքում նա հեռանում է, որ գումար աշխատի և ապրի Կետրինի (ֆիլմում չի մարմնավորվում) հետ։ Ինչպես նաև Բրոմը և Էրագոնը պետք է հետապնդեին և փորձեին սպանել Ռազզանկներին, ինչը և որոշիչ նշանակություն կունենա «Վերադարձ» և «Բրիսիգր» գրքերում։
Ընդ որում ֆիլմում չկան մի քանի կարևոր հերոսներ՝ Ջոադը, Հելենը, Օրիկը, Էլյվան և Սոլեմբումը։
Որպես մեկ այլ օրինակ ՝ շատերը քննադատում էին սյուժեն Ռազզակների մասնակցությամբ։ Գրքում նրանք ներկայացված են կախարդական, կենսաբանորեն մարդկանց նման արարածներ, իսկ ֆիլմում նրանք ներկայացված են որպես միջատանման և փտող էակներ։ Ոմանք կարծում են, որ Սպֆիրայի թևերը փետուրներով նույնիսկ վատը չեն, իսկ ոմանք մնացել են թաղանթավոր թևերի երկրպագուներ, ինչպես չղջիկներինը։
Ինչպես նաև բացակայում է կարևոր տեսարան, որտեղ Էրագոնը և Սապֆիրան օրհնում են երեխային, որը կարևոր դեր է խաղում հաջորդ գրքերում։
Պրեմիերաներ
խմբագրել- Ռուսաստան Ավստրալիա Նոր Զելանդիա — 2006 թվականի դեկտեմբերի 14
- Միացյալ Թագավորություն ԱՄՆ Կանադա Գերմանիա Հունգարիա — 2006 թվականի դեկտեմբերի 15
- Ճապոնիա — 2006 թվականի դեկտեմբերի 16
- Ֆրանսիա Բելգիա — 2006 թվականի դեկտեմբերի 20
- Իտալիա — 2006 թվականի դեկտեմբեր 22
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.metacritic.com/movie/eragon
- ↑ 2,0 2,1 2,2 http://stopklatka.pl/film/eragon
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0449010/
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=108625.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 https://www.siamzone.com/movie/m/4310
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.imdb.com/title/tt0449010/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.