Բացել գլխավոր ցանկը

Գարեթ Հեդլունդ

ամերիկացի դերասան

Գարեթ Ջոն Հեդլունդ (անգլ.՝ Garrett John Hedlund , սեպտեմբերի 3, 1984(1984-09-03)[1][2], Roseau, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի հայտնի է Պատրոկլուսի դերով, Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա» էպիկական ֆիլմում և Սեմ Ֆիլինի դերով` «Գահ: Ժառանգություն» ֆիլմում:

Գարեթ Հեդլունդ
Garrett Hedlund Comic-Con 2010.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1984(1984-09-03)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրRoseau, Մինեսոտա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, մոդել և թատրոնի դերասան
Համատեղ ապրող(ներ)Քիրստեն Դանստ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Գարեթ Հեդլունդը իր կյանքի առաջին տարիները անց է կացրել ԱՄՆ-ի հարավում գտնվող Մինեսոտա նահանգի Ռոզո փոքրիկ քաղաքի ֆերմայում: Նրա ընտանիքը բաղկացած է` ծնողներից` Ռոբերտ և Քրիստի, ավագ եղբորից և քրոջից` Նատանիելյա և Ամանդա: Երբ Գարեթը 14 տարեկան էր, նա մոր հետ տեղափոխվել է Սքոթսդեյլ (Արիզոնա նահանգ, Մարիկոպա շրջան): Այնտեղ Գարեթը սկսել է դերասանական վարպետության մասնավոր դասեր վերցնել:

Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հեդլունդը անմիջապես մեկնել է Լոս Անջելես, դերասանական կարիերան շարունակելու նպատակով[3]: Մեկնումից մեկ ամիս անց ռեժիսոր Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա» պատմական դրամայում ստացել է Պատրիկլուսի դերը: Այնուհետև հետևել են հաջող աշխատանքները «Փառքի լույսի մեջ» սպորտային դրամայում (2004) և «Արյուն, արյան համար» (2005) ֆիլմում, ինչպես նաև մասնակցել է Քրիստոֆեր Պաոլինի «Էրագոն» վեպի էկրանավորմանը (2006):

Այժմ Հեդլունդը ունի ինը ֆիլմ, թողարկման համար պատրաստվում են ևս 2-ը: 2010 թվականին թողարկվել է «Գահ: Ժառանգություն» ֆիլմը, նրա մասնակցությամբ` «Տրոյա» ֆիլմի (1982) ֆիլմի շարունակությունը[4]:

Անձնական կյանքԽմբագրել

2012 թվականից հանդիպում է Քիրստեն Դանստի հետ[5]: 2016 թվականի ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Գարեթն ու Քրիստենը բաժանվել են:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում դեր
2004 ֆ Տրոյա Troy Պատրուկուլուս
2004 ֆ Փսռքի լույսի մեջ Friday Night Lights Դոն Բիլինգսլի
2005 ֆ Արյուն արյան համար Four Brothers Ջեք Մերսեր
2006 ֆ Էրագոն Eragon Մուրտագ
2007 ֆ Ջորջիայի կենտրոնը Georgia Rule Խարլան
2007 ֆ Մահվան դատավճիռ Death Sentence Բիլի Դարլի
2010 ֆ Թագ: Ժառանգություն Tron: Legacy Սեմ Ֆլին
2010 ֆ ԵՍ գնում եմ , միլ լացիր Country Strong Բո Հաթոն
2011 Գահ: Հաջորդ օրը Tron: The Next Day Սեմ Ֆլին
2012 ֆ Ճանապարհին On the Road Դին Մորիարտի
2012 ֆ Լյուին Դևիսի ներսում Inside Llewyn Davis Ջոնի Ֆայվ
2014 ֆ Օրորոցային Lullaby Ջոնաթան
2014 ֆ Անկոտրում Unbroken Ջոն Ֆիցջերալդ
2015 ֆ Մոհավե Mojave Թոմաս
2015 ֆ Պեն  Pan Ջեյմս Կրյուկ
2016 ֆ Բիլի Լինայի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ Billy Lynn's Long Halftime Walk Սերժանտ Դեյմ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1013827198 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. T Magazine interview by Marcus Chang: Asked & Answered -Garrett Hedlund
  4. Kit Borys (7 Jan 2009)։ «Little known actor lands lead in 'Tron' sequel»։ Reuters/Hollywood Reporter։ Reuters։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-25-ին։ Վերցված է 2 July 2009 
  5. «Garrett Hedlund Reveals How He Began Dating Kirsten Dunst» (անգլերեն)։ Us Weekly։ 2013-01-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-15-ին։ Վերցված է 2013-05-14