Էվոզմոն (հուն․՝ Εύοσμον[2]), քաղաք Հունաստանում, Սալոնիկի հյուսիսային արվարձանը[3]։ Գտնվում է ծովի մակարդակից 35 մետր բարձրության վրա, Սալոնիկ կենտրոնից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Մակեդոնիայի միջազգային օդանավակայանից 17 կմ դեպի հյուսիս։ Կորդելիա-Էվոզմոն համայնքի վարչական կենտրոնն է՝ Սալոնիկի, Կենտրոնական Մակեդոնիայի ծայրամասային տարածքում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 74 686 մարդ է։ Տարածքը 9,927 քառակուսի կմ է։

Քաղաք
Էվոզմոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ35 մետր
Բնակչություն79 221 մարդ (2021)[1]
Հեռախոսային կոդ231
Փոստային դասիչ56224
Պաշտոնական կայքevosmos.gr
Էվոզմոն (Հունաստան)##
Էվոզմոն (Հունաստան)

Պատմություն խմբագրել

1818 թվականին՝ հունական հեղափոխությունից քիչ առաջ, կառուցվել է Հայոս-Աթանասիոս եկեղեցին։ 1922 թվականին բնակեցվել է Կուկլուջայի փախստականներով, Զմյուռնիայի արվարձանում (այժմ Ալթինդագ) մալոազիական աղետից և հույն-թուրքական բնակչության փոխանակությունից հետո։ Կուկլուջա անունը ծագել է «kokulu»՝ «հոտավետ, բուրավետ» բառից։ 1926 թվականին ստեղծվել է Նեոս-Կուկլուդզաս (Νέος Κουκλουτζάς) քաղաքը։ 1934 թվականին ստեղծվել է Կորդելիոյի համայնքը՝ Նեո-Կորդելիո կենտրոնով։

1953 թվականին Նեոս-Կուկլուդզասը դարձել է համայնքի կենտրոն։ 1955 թվականին քաղաքը և համայնքը վերանվանվել են Էվոզմոն։ Անունը ստացել է հուն․՝ εύοσμος «բուրավետ» բառից, որը թուրքական անվան թարգմանություն է։

Էվոզմոնում տեղադրված է հնագետ Մանոլիս Անդրոնիկոսի մարմարե հուշարձանը, որը ծնունդով Բուրսայից էր (Փոքր Ասիա)։ Հուշասյունում պատկերված է վերգինյան աստղը և երեք քաղաքների անունները՝ Բուրսա, Վերգինա և Սալոնիկ։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 29331[4]
2001 54825[4]
2011 74686

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Greek census
  2. «Πανδέκτης: Neos Koukloutzas -- Evosmon». pandektis.ekt.gr. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. William., Shakespeare, (2020). King Henry V. Project Gutenberg. OCLC 1237152642.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.