Էվկլադե (հուն․՝ Εὐκελάδη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 1 ժամանակավոր անվանումը[1][3][4]։


Էվկլադե
(Յուպիտեր XLVII)
Eukelade
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է5 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,6[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 484 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,2829[2]
Սիդերիկ պարբերություն735,2 օր[2]
Թեքվածություն164° (խավարածրի հարթության նկատմամբ)
165° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էվկլադեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 484 000 միլիոն կմ հեռավորության վրա, 735,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164° խավարածրի հարթության նկատմամբ (165° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,2829 է[1][2]։

Էվկլադեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է որոշ աղբյուրների համաձայն Հունական դիցաբանության մուսա Էվկլադեի անունով[5][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել