Էվելինա Ցիմերման
Էվելինա Վլադիմիրովնա Ցիմերման (ամուսնական ազգանուն՝ Հենիխ, 19-րդ դար, Պերմ, Ռուսական կայսրություն), ռուս մանկավարժ, Պերմ քաղաքի մասնավոր դպրոց-վարժարանի հիմնադիրը։ Ցիմերման քույրերից կրտսերն է, որոնք ըստ գավառագետների համարվել են Անտոն Չեխովի «Երեք քույր» վեպի հերոսների նախատիպը[1]։
Էվելինա Ցիմերման | |
---|---|
Ծնվել է | 19-րդ դար |
Ծննդավայր | Պերմ, Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կենսագրություն
խմբագրելԷվելինա Վլադիմիրովնան ծնվել է Պերմում, 19-րդ դարի երկրորդ կեսին Ալեքսանդրյան հիվանդանոցի ավագ և պետական խորհրդական Վլադիմիր Իվանովիչ Ցիմերմանի ընտանիքում։ Ավարտել է Մարիանական վարժարանը։ Ամուսնացել է տպարանի սեփականատեր Վասիլի Իվանովիչ Հենիխի հետ։ Նրանք ունեին հինգ որդի և երկու դուստր։ Երբ նրա ամուսինը մահացավ, Էվելինան քույրեր Օտիլիային և Մարգարիտային առաջարկեց բացել մասնավոր տարրական դպրոց և դարձավ դրա տնօրենը[2][3]։
Դպրոցը բացվել է 1886 թվականի սեպտեմբերի 22-ին և իր գոյատևել մինչև 1919 թվականը։ Բացի դպրոցը կառավարելուց, Էվելինան դասավանդում էր նաև գերմաներեն։ 1903 թվականին դպրոցը վերածվեց տղաների վարժարանի։ Այդ վարժարանի շրջանավարտներից էին պրոֆեսոր-ականջաբույժ Ս. Շումսկին, հոգեբույժ Գ. Գոլմիդտը, Պերմիական բժիշկ-ֆիզիոթերապևտների համայնքի հիմնադիր Ա. Կյունցելը, Պերմիական պատկերասրահի հիմնադիր Ն. Սերեբրենիկովը[4][5]։
1917 թվականի հեղափոխությունից հետո պատմաբաններին ավելի քիչ բան հայտնի եղավ Էվելինա Վլադիմիրովնայի ճակատագրի մասին։ Կարծիքներ կան, որ 1920 թվականին նրա քրոջ՝ Օտլիայի ձերբակալումից հետ, նա տեղափոխվել է Մոսկվա։
Ընտանիք
խմբագրելՀիշատակ
խմբագրել2006 թվականի հոկտեմբերի 5-ին Եգոշիխա գերեզմանոցում երեք քույրերի հիշատակին տեղադրվեց սև գրանիտե կոթող[1][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Три сестры Чехова жили в Перми Արխիվացված 2009-01-11 Wayback Machine — Пермская ГТРК.
- ↑ Легенда и быль Արխիվացված 2007-09-27 Wayback Machine — Пермские новости. Экологическое приложение «Луч». № 10 (189), Октябрь 2005 г.
- ↑ 3,0 3,1 3,2 «Трём сёстрам» поставили памятник(չաշխատող հղում) — Комсомольская правда — Пермь.
- ↑ Пермский край «День за днем». Сентябрь. Արխիվացված 2008-01-26 Wayback Machine — Государственный архив Пермской области.
- ↑ 5,0 5,1 В память о трёх наших сестрах Արխիվացված 2007-09-27 Wayback Machine — Личное дело № 16 (97), Ноябрь 2005 г.