Էվգլենա
Կանաչ էվգլենա | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Նախակենդանիներ (Protozoa) |
Տիպ/Բաժին | Մտրակավորների դաս (Euglenozoa) |
Ենթատիպ | Euglenoida |
Դաս | Euglenophyceae |
Կարգ | Euglenida |
Ընտանիք | Euglenidae |
Ենթաընտանիք | Eugleninae |
Ցեղ | Կանաչ էվգլենա (Euglena) Ehrenberg, 1830 |
Էվգլենա (լատ.՝ Euglena), միաբջիջ էվգլենային ջրիմուռների ցեղ։
ՏարածումԽմբագրել
Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Բնակվում է քաղցրահամ ջրերում, լճակներում, խոնավ հողերում, որոշ տեսակներ՝ կեղտոտ ջրերում։ Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։ Էվգլենաները բազմանոււմ են 2 ձևով՝ անսեռ և սեռական։
ԿառուցվածքԽմբագրել
Բջիջները իլիկաձև, ժապավենաձև կամ գլանաձև են՝ 1 կամ 2 մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք)։ Ակտիվ լողում է ջրում, որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակը և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ կանաչ էվգլենա) ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչներ են։
ՏեսակներԽմբագրել
Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 84)։ |