Էսֆիր Գենկինա (ռուս.՝ Эсфи́рь Бори́совна Ге́нкина, փետրվարի 16, 1901(1901-02-16), Դնեպր, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 18, 1978(1978-09-18), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան և մանկավարժ, Ստալինյան մրցանակի դափնեկիր։

Էսֆիր Գենկինա
Ծնվել էփետրվարի 16, 1901(1901-02-16)
Դնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 18, 1978(1978-09-18) (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտhistory of the Soviet Union?
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարՄիխայիլ Պոկրովսկի
Եղել է գիտական ղեկավարԼեոկադիա Դրոբիժևա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Էսֆիր Գենկինան ծնվել է 1901 թվականի փետրվարի 16-ին, Եկատերինոսլավում, ծառայող Բորիս Գենկինի և Սոֆյա Գենկինայի ընտանիքում[1]։ Ավարտել է Եկատերինոսլավի առևտրային ուսումնարանը (1919), աշխատել է «Զվեզդա» ամսագրի և թերթի խմբագրությունում։ 1920 թվականից` Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

1920 թվականից մինչև 1923 թվականը սովորել է Յա. Մ. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում, իսկ 1925 թվականից մինչև 1930 թվականը՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (Միխայիլ Պոկրովսկու սեմինարում)։ 1925 թվականից սկսել է զբաղվել մանկավարժական, կուսակցական և գիտական գործունեությամբ.

  • 1923-1925 թվականներին Տուլայում եղել է աշխատավորական ֆակուլտետի և Գուսովպարտդպրոցի դասախոս, պատմության ուսուցիչ, 1925 թվականից մինչև 1930 թվականը` Սվերդլովի անվան առևտրային համալսարանի և Լենինյան միջազգային դպրոցի դասախոս, 1928-1930 թվականներին եղել է Դոնի համալսարանի մանկավարժական և տնտեսագիտական ֆակուլտետների դոցենտ, կարդացել է լենինիզմի մասին դասախոսություններ։
  • 1930 թվականից մինչև 1935 թվականը Գորկոմում, Իվանովում, Սարատովում և Լենինգրադում եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի դասախոս։
  • 1935-1941 թվականներին եղել է Պոլիտիզդատի «Քաղաքացիական պատերազմի պատմություն» գլխավոր խմբագրության քարտուղարության գիտաշխատող։
  • 1938-1941 թվականներին եղել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի պրոֆեսոր, դասախոս։
  • 1941-1942 թվականներին` Չելյաբինսկի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր[2]։
  • 1942-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից Հայրենական մեծ պատերազմի պատմության հանձնաժողովում։
  • 1945-1949 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
  • 1949-1958 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ԽՍՀՄ պատմության (1943-1953), խորհրդային շրջանի ԽՍՀՄ պատմության (1953-1958) ամբիոնի պրոֆեսոր։
  • 1958 թվականից ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ 1972 թվականից՝ ավագ գիտական աշխատող-խորհրդատու։

Պատմական գիտությունների դոկտոր (1939) է, աստիճանը տրվել է «Ցարիցինի համար ճակատամարտ 1918 թվականին» գրքի համար։

Էսֆիր Գենկինան մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 18-ին, Մոսկվայում՝ 77 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Դոնի գերեզմանատանը։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • «Переход Советского государства к новой экономической политике (1921—1922)» (М., 1954),
  • «Государственная деятельность В. И. Ленина (1921—1923)» (М., 1969)
  • Маркс и пролетарская революция (Сталинград, 1933);
  • Марксизм в борьбе с народничеством (Ульяновск, 1936);
  • О книге В. И. Ленина "Что такое друзья народа и как они воюют против социал-демократов" (Л., 1936);
  • Приезд товарища Сталина в Царицын [в 1918 г.] (Сталинград, 1937);
  • Курс истории СССР (М., 1938);
  • О книге В. И. Ленина "Что делать?" (М., 1939);
  • Борьба за Царицын в 1918 году (М., 1940);
  • Документы о героической обороне Царицына в 1918 году (М., 1942);
  • Разгром немецких захватчиков в 1918 году: Сб. материалов и документов (Сост.) (М., 1943);
  • Героический Сталинград [Очерки] (М., 1943);
  • Образование СССР (М., 1943; неск. изд.);
  • Роль русского народа в создании сов. многонационального государства (Пенза, 1945);
  • СССР в период борьбы за коллективизацию сельского хозяйства (1930-1934) (М., 1952);
  • Переход советского государства к новой экономической политике (1921-1922) (М., 1954);
  • Ленин-председатель Совнаркома и СТО (М., 1960);
  • Государственная деятельность В. И. Ленина 1921-1923 гг. (М., 1969);
  • Государственная переписка В. И. Ленина (М., 1970);
  • От капитализма к социализму. В 2-х тт. (М., 1981)-в соавт.;
  • Протоколы Совнаркома РСФСР как исторический источник изучения гос. деятельности В. И. Ленина (М., 1982).

Հրատարակությունների խմբագիր՝

  • Образование СССР: Сб. докум. 1917-1924 (М., 1949);
  • Советская страна в период восстановления народного хозяйства (1921-1925) (М., 1972; 1975).

Մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10.06.1945)
  • Ստալինյան մրցանակ (1943 թվական), «ԽՍՀՄ-ում քաղաքացիական պատերազմի պատմություն» գիտական աշխատության համար (1942)։
  • ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Բ. Դ. Գրեկովի անվան մրցանակ (1974)` «Վլադիմիր Լենինի պետական գործունեություն 1921-1923 թթ.» մենագրության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Э. Б. Генкина [некролог] // Вопросы истории. 1978. № 11.
  • Зак Л. М. Подвижник исторической науки. К 100-летию Эсфири Борисовны Генкиной (1901—1978) // течественная история. — 2001. — N 1. — С. . 112—116
  • «Строительство Советского государства: Сб. ст.. К 70-летию Э. Б. Генкиной» (М., 1972).

Արտաքին հղումներ խմբագրել