Էստոնիայի ավիացիոն թանգարան
Էստոնիայի ավիացիոն թանգարան (էստ․՝ Eesti Lennundusmuuseum), Էստոնիայի միակ ավիացիոն թանգարանն է։ Գտնվում է Տարտուին մոտ՝ Հաասլավա շրջանի Լանգե գյուղում։
Էստոնիայի ավիացիոն թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ավիացիոն թանգարան և թանգարան |
Երկիր | ![]() |
Ղեկավարության նստավայր | Լանգե, Կաստրե ծխական, Տարտումաա, Էստոնիա |
Հիմնադրվել է | 1999 |
Կայք | lennundusmuuseum.ee/en/ |
Պատմություն
խմբագրելՄասնավոր նախաձեռնության ընթացակարգի համաձայն՝ թանգարանը հիմնադրվել է 1999 թվականի դեկտեմբերին, պաշտոնապես բացվել է 2002 թվականի հունիսի 14-ին[1]։ Այն զարգացման տարբեր փուլեր է անցել Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և մասնավոր ու հանրային ոլորտների աջակցությամբ[2]։
Թանգարանի հիմնադիր տնօրենն է էստոնացի ինժեներ, նախկին քաղաքական գործիչ Մատի Մեոսը[3]։
Թանգարանն ունի մի քանի շենքեր։ Փոքր շենքերից մեկը օգտագործվում է ներկայացնելու ինքնաթիռների 400 մոդելներ։ Ռազմական, մարդատար, ուսումնական ինքնաթիռների, ուղղաթիռների, գլիդերների, ավիացիոն շարժիչների, ռադարների ու անտի-ռադարների հավաքածուները ներկայացված են տարբեր անգարներում[4]։ Թանգարանն ունի 450 մետր երկարությամբ իր սեփական օդանավակայանը։ Տարտուի օդանավակայանը գտնվում է 4 կմ հեռավորության վրա։
2006 թվականից թանգարանն ամեն տարի ներկայացնում է Էստոնիայի ավիացիոն օրերը միջոցառումը, որը բալթյան երկրների ավիացիոն ամենամեծ միջոցառումն է[4]։ Էստոնիայի ավիացիոն օրեր 2016 թվականն ունեցել է 13000 այցելու[5]։
Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբեր-մայիս) թանգարանը փակ է[4]։
Բաժիններ
խմբագրելԹանգարանն ունի 8 բաժիններ՝
- Ինքնաթիռային մոդելների բաժին
- Օդանավերի, ուղղաթիռների, գլիդերների բաժին
- Օդանավերի շարժիչների բաժին
- Ծովային օդուժի բաժին
- Օդային երթևեկության վերահսկման (ATC), ռադարների բաժին
- Օդանավերի թռիչքադաշտերի բաժին
- Օդային պաշտպանության բաժին
- Գրավճության (զվարճանքի) բաժին
Հավաքածու
խմբագրել- Ուսումնական օդանավեր
- PZL-104 Wilga
- PZL TS-11 Iskra (լեհական օդուժից)
- Aero L-29 Delfín
- Aero L-39 Albatros
- Hawk HW-326 (ֆիննական օդուժից)
- Ultra-light օդանավ
- Aeroprakt A-22 Foxbat (թռչող)
- Կործանիչներ
- F-104 ASA Starfighter (իտալական օդուժից)
- MiG-21bis (լեհական օդուժից)
- Saab J35 Draken (պատկանում է Շվեդիայի օդուժի թանգարանին)
- MiG-23MLD
- Saab JA 37 Viggen (պատկանում է Շվեդիայի օդուժի թանգարանին)
- Հետախուզական կործանիչներ
- Mirage III RS (Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունից)
- MiG-25 RPS
- Yak-28PP
- Հարձակվող կործանիչներ
- Saab J32 Lansen (պատկանում է Շվեդիայի օդուժի թանգարանին)
- Sukhoi Su-22M4
- Ռմբակոծիչներ
- Sukhoi Su-24
- Գլիդերներ
- LET L-13 Blaník
- Lietuva
- Գյուղատնտեսական ինքնաթիռ
- Zlín Z 37
- Antonov An-2
- Ուղևորատար օդանավ
- Tu-134A3
- Yak-40
- An-2P
- Ուղղաթիռներ
- Mil Mi-2RL
- Mil Mi-8
- Robinson R22 (առանց շարժիչի)
- Schweizer S-300
- Kamov Ka-26
- Հակաօդային հրթիռներ
- Հակաօդային թնդանոթ Flack 88
- Madsen դանիական հակաօդային թնդանոթ
- Surface-to-air missile S-75
- Surface-to-air missile S-125
- Surface-to-air missile S-200
- Surface-to-air missile SA-6
- Surface-to-air missile SA-8
- Ռադարներ
- հեռավար կառավարման ռադար P-37 (nնման է P-35 ռադարին)
- Jak-28PP ռադար
- Draken-35 ռադար
- Il-76 ռադար
- Շարժիչներ
- Jak-28PP շարժիչ
- Il-76 շարժիչ
- F-104 ASA Starfighter շարժիչ
- Lansen-32 շարժիչ
- MiG-25 շարժիչ
- R44 շարժիչ
- Wilga 35 շարժիչ
- An-2 շարժիչ
- In-line ռեկրեացիոն օդանավի շարժիչ
- Mi-2 turbine
- S-75 rocket շարժիչ
- Oդանավերի մոդելներ
Օդանավերի մոդելներ՝ 1:144, 1:72, 1:48 և 1:32 մասշտաբներով, ընդհանուր՝ 400 մոդել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ About the museum Արխիվացված 2016-10-02 Wayback Machine Estonian Aviation Museum website
- ↑ Visioon Արխիվացված 2018-11-29 Wayback Machine Estonian Aviation Museum (in Estonian)
- ↑ "Kukul on külas Eesti Lennundusmuuseumi asutaja ja juht Mati Meos" Արխիվացված 2014-12-31 Wayback Machine Kuku Raadio, September 11, 2011 (podcast in Estonian)
- ↑ 4,0 4,1 4,2 «Museum homepage». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Aleksander Pihlak: FOTOD: Lennupäevadel osales rekordarv inimesi Delfi, 7 June 2016 (in Estonian)
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի կայքէջ Արխիվացված 2016-09-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի ավիացիոն թանգարան» հոդվածին։ |