Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս

Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս (լատիշ․՝ Ernests Birznieks-Upītis, ապրիլի 6, 1871(1871-04-06)[1], Zentene Parish, Լատվիա - դեկտեմբերի 30, 1960(1960-12-30), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գրող, թարգմանիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947

Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս
լատիշ․՝ Ernests Birznieks-Upītis
Ծնվել էապրիլի 6, 1871(1871-04-06)[1]
ԾննդավայրZentene Parish, Լատվիա
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1960(1960-12-30) (89 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Լատվիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Երեք աստղերի շքանշան
 Ernests Birznieks-Upītis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը ծնվել է 1871 թվականի ապրիլի 6-ին, Թեոդոր Բիրզնիեկսի ընտանիքում։ 1887-1889 թվականներին սովորել է Տուկումսկի քաղաքային դպրոցում, այնուհետև հանձնել է քննություն դասավանդման համար։ Որպես ազգային ուսուցիչ շատ է շրջել Լատվիայում, Ռուսաստանում և իր ստեղծագործություններում հմտորեն և մեծ սիրով ներկայացրել է աշխատավոր մարդկանց կյանքը։ Շարունակել է լատիշ գրող Ռուդոլֆ Բլաումանիսի ավանդույթները, իր պատմվածքներում ներկայացրել է շրջապատող իրականության ճշմարիտ ու իրատեսական արտացոլումը։ Նրա լավագույն պատմությունները նվիրված են գյուղացիությանը։ Մեծ վարպետությամբ նա ներկայացնում է աղքատ բանվորների, գյուղացիների, աշխատավորների ամբողջական պատկերը։ Նրա հերոսը փոքր, աչքի չընկնող, շահագործվող ու ճնշվող բանվորն է[2]։ Հատկապես ուժեղ են 1905 թվականի հեղափոխությանը նվիրված Բիրզնիեկս-Ուպիտիսի ստեղծագործությունները, որտեղ նա հմտորեն ներկայացնում է հեղափոխության ժամանակ լատվիացի գյուղացիության ողբերգությունը։ Պատանիների համար գրված իր ստեղծագործություններում (հեքիաթներ, պատմվածքներ) Բիրզնիեկս-Ուպիտիսը ընթերցողին սովորեցնում է սիրել բնությունը, մարդուն, իր ժողովրդին։

Իր «Այդ օրերին» պատմվածքում անդրադարձել է 1905 թվականին Բաքվի և շրջակայքի հայերի կոտորածին[3]։

Մահը խմբագրել

Մահացել է 1960 թվականի դեկտեմբերի 30-ին։ Թաղված է Յուրմալայի Լիելուպես գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ուպիտիսի պատմվածքները» (1900)
  • «Առավոտից» (1912)
  • «Գորշ քարի պատմվածքները» (1914)
  • «Կովկասյան լեռներում» (1924)
  • «Կովկասյան պատմվածքներ» (1927)
  • «Նինայի հեքիաթները» (հ. 1-2, 1922-1924 թվականներ)
  • «Մեր ընկերները» (1925 )
  • «Պաստարինի օրագիրը» (1922)
  • «Պաստարինը դպրոցում» (1923)
  • «Պաստարինը կյանքում» (1924)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Երեք աստղ» IV աստիճանի շքանշան (1927)
  • Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947)

Հիշատակ խմբագրել

  • 1972 թվականին գրողի հայրենիքում բացվել է նրա տուն-թանգարանը[4]
  • 1971 թվականին թողարկվել է Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսին նվիրված ԽՍՀՄ նամականիշ
  • Տուկումսկի առաջին տարրական դպրոցը կոչվում է Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսի անունով

Գրականություն խմբագրել

  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 193. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #127193170 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
  3. Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը 1905 թ. Բաքվի և շրջակայքի հայոց ջարդերի մասին, Աշոտ Գրիգորյան, Art-collage, 2021
  4. «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985 г.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս» հոդվածին։