Էուսեբիո Այալա (իսպ.՝ Eusebio Ayala, օգոստոսի 14, 1875(1875-08-14)[1], Էուսեբիո Այալա, Cordillera Department, Պարագվայ - հունիսի 4, 1942(1942-06-04)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), լրագրող, իրավաբան, պարագվայական քաղաքական գործիչ, երկրի նախագահ 1921 թ. նոյեմբերի 7-ից 1923 թ. ապրիլի 12-ը և 1932 թ. օգոստոսի 15-ից 1936 թ. փետրվարի 17-ը։

Էուսեբիո Այալա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 14, 1875(1875-08-14)[1]
ԾննդավայրԷուսեբիո Այալա, Cordillera Department, Պարագվայ
Մահացել էհունիսի 4, 1942(1942-06-04)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Պարագվայ
ԿրթությունԱսունսյոնի ազգային համալսարան
Գիտական աստիճանսոցիոլոգիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, Presidente և լրագրող
Զբաղեցրած պաշտոններՊարագվայի նախագահ և Պարագվայի նախագահ
ԿուսակցությունԱուտենտիկ ռադիկալ լիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Eusebio Ayala Վիքիպահեստում

Նրա նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում՝ 1932-1935 թվականներին, ծավալվել է Պարագվայի պատերազմը հարևան Բոլիվիայի դեմ՝ Գրան Չակո մարզի համար։ Երեք տարի ձգված համառ, արյունալի մարտերում ի վերջո հաղթանակ է տարել Պարագվայը, և Էուսեբիո Այալային ժողովուրդը տվել է «հաղթանակի պրեզիդենտ» պատվանունը։ Բայց հաջորդ տարում գնդապետ Ռաֆայել Ֆրանկոն գահընկեց է արել նրան[2]։ Նա և նրա զորքերի գլխավոր հրամանատար Խոսե Ֆելիքս Էստիգարիբիան արտաքսվել են Արգենտինա՝ Բուենոս Այրես։

Մահացել է Բուենոս Այրեսում, 1942 թվականի հունիսի 4-ին։ Օրեր անց նրա հայրենի քաղաքի՝ Բառերո-Գուասուի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով, իսկ 1992 թվականին քաղաքն էլ է վերանվանվել և նրա պատվին կոչվել է Էուսեբիո Այալա։ Այդ նույն տարվա սեպտեմբերի 28-ին Բուենոս Այրեսից հատուկ չվերթով հայրենիք է վերադարձվել Այալայի աճյունը և ամփոփվել մայրաքաղաք Ասունսիոնի Հերոսների ազգային պանթեոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Miguel A. Gatti, "Eusebio Ayala" in Encyclopedia of Latin American History and Culture, vol. 1, p. 246. New York: Charles Scribner's Sons 1996.

Աղբյուրներ խմբագրել

  • Publications at the newspaper ABC Color.

Գրականություն խմբագրել

  • Gatti, Miguel A. "Eusebio Ayala" in Encyclopedia of Latin American History and Culture, vol. 1, p. 246. New York: Charles Scribner's Sons 1996.
  • Roett, Riordan and Richard Scott Sacks, Paraguay: The Personalist Legacy. 1991.
  • Publications at the newspaper ABC Color.
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Manuel Gondra
President of Paraguay
1921–1923
Հաջորդող՝
Eligio Ayala
Նախորդող՝
José Patricio Guggiari
President of Paraguay
1932–1936
Հաջորդող՝
Rafael Franco
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուսեբիո Այալա» հոդվածին։