Էուջեն Բոգդանի Աբուրել (ռումիներեն՝ Eugen Aburel, հունվարի 23, 1899(1899-01-23)[1], Գալաց, Ռումինիա - դեկտեմբերի 16, 1975(1975-12-16)[1], Բուխարեստ, Ռումինիա), մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1927), պրոֆեսոր (1927)։

Էուջեն Աբուրել
Ծնվել էհունվարի 23, 1899(1899-01-23)[1]
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահացել էդեկտեմբերի 16, 1975(1975-12-16)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԳրեգուար Պոպայի անվան բժշկության և դեղագիտության համալսարան
Կարոլ Դավիլայի անվան բժշկության և դեղագիտության համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, բժիշկ և գինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1927) և պրոֆեսոր (1927)

Կենսագրություն խմբագրել

Էուջեն Աբուրելը ծնվել է 1899 թվականին, Ռումինիայի Գալաց քաղաքում։ Սովորել է Գրեգուար Պոպայի և Կարոլ Դավիլայի անվան բժշկության և դեղագիտության համալսարաններում։ 1922 թվականից եղել է Ռումինիայի հիվանդանոցների և կլինիկաների ղեկավարը, 1926 թվականից՝ Փարիզի մանկաբարձության և գինեկոլոգիայի մի շարք կլինիկաների արտասահմանյան ընթերակա։ 1935 թվականից եղել է Փարիզի մանկաբարձ-գինեկոլոգների ընկերակցության թղթակից անդամ[2]։

Երկեր խմբագրել

  • Contribuție la tratamentul infecției puerperale (1923)
  • Abces apendicular la stînga (1927)
  • L'Anesthésie locale continue prolongée en obstétrique (1931)
  • Considerații asupra durerii în obstetrică (1932)
  • Recherches sur les glandes endocrines pendent la vie intrautérine chez l'homme (collaborator, 1939)
  • Ginecologia (coordinator, 1959)
  • Obstetrică și ginecologie (coordinator, 1971)
  • La tuberculose génitale de la femme (collaborator, 1971)

Գրականություն խմբագրել

  • Personalităţi româneşti ale ştiinţelor naturii şi tehnicii, Editura Ştiinţifică şi enciclopedică, Bucureşti, 1982

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Académie nationale de médecine (ֆր.)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.